Վանաձորում Հովիկ Աբրահամյանին դիմավորել են ցուցապաստառներով (Ֆոտո)
2016-08-13 23:10:00
Իրենց 4 ամսվա աշխատավարձը պահանջող՝ «Ռեջիոն Էներջի» ընկերության աշխատակիցներն այսօր՝ օգոստոսի 13-ին, Հովիկ Աբրահամյանին Վանաձորում դիմավորել են ցուցապաստառներով: Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ աշխատակիցները վարչապետին խնդրում էին օգնել, որպեսզի իրենք ստանան 2011թ.-ի 4 ամիսների իրենց աշխատավարձը: Հովիկ Աբրահամյանը խոստացել է հարցը քննարկել մարզպետի հետ:
Հիշեցնենք, որ «Ռեջիոն Էներջի» ընկերությունը 2011թ.-ին լուծարվել է եւ անցել «Վանաձոր-Քիմպրոմի» ենթակայության տակ: Ներկայումս, սակայն, երբ լուծարված է թե «Ռեջիոն Էներջին», թե «Վանաձոր-Քիմպրոմը», աշխատողները չեն կարողանում ստանալ 5 տարի առաջ ստանալիք աշխատավարձն ու վերջնահաշվարկը։ Աշխատողների խոսքով, իրենց ընդհանուր պարտքի մայր գումարը կազմում է 65 մլն դրամ, տույժ-տուգանքների հետ միասին պարտքի ընդհանուր չափը 130 մլն դրամ է:
news.am

Այս նյութը դիտել են - 3123 անգամ