ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԵՐԳԻ ԵՎ ՊԱՐԻ ԽՄԲԵՐԸ «ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ ՔՈԲՈՒԼԵԹԻ-2016» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ
2016-08-14 10:31:00

Էջմիածնի քաղաքապետարանի Կոմիտասի անվան մշակույթի պալատում գործող «Զանգակ» մանկապատանեկան երգի ստուդիան եւ «Տորնադո» պարային համույթը միջազգային մրցույթից վերադարձել են հաղթանակով: Հուլիսին խմբերը մասնակցել են Վրաստանում անցկացվող «Նարնջագույն Քոբուլեթի» ամենամյա միջազգային մրցույթին եւ, ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս անգամ ժյուրիին եւ հանդիսատեսին հիացրել են իրենց կատարումներով:

Մշակույթի պալատի տնօրեն Ալվինա Համբարձումյանը հպարտորեն նշում է, որ նախորդ տարիներին մրցույթում մշակույթի պալատի սաների գերազանց ելույթների շնորհիվ Էջմիածինն ամեն տարի մասնակցության հրավեր է ստանում: 
«Զանգակ» մանկապատանեկան երգի ստուդիայից մրցույթին մասնակցել է 9-ամյա Մարիամը: 7-10 տարեկանների խմբում Մարիամն արժանացել է 1-ին տեղի մրցանակին:
Տորնադո պարային համյութը ժյուրիին հիացրել է ժամանակակից ոճում բեմադրված պարով: Պարային համույթի սաները միաձայն նշում են` այն որ իրենց գեղարվեստական ղեկավարի հետ միասին են պարում նույն բեմում, պարտավորեցնում է եւ ուրիշ արդյունք պարզապես չէր կարող լինել: 

Մշակույթի պալատում գործող խմբերը պարապմունքներն անցկացնում են միջազգային ստանդարտներին համապատասխան վերանորոգված եւ կահավորված փորձասենյակներում: Իսկ քաղաքի ակտիվ մշակութային կյանքը մշտապես զգոն է պահում այստեղ գործող տարբեր մշակութային օջախներին, ինչն էլ իր հերթին նպաստում է լավագույն պատրաստվածությամբ եւ բարձր որակով ելույթ ունենալ տարբեր մրցույթներում եւ փառատոներում:

ejmiatsin.am
Այս նյութը դիտել են - 1434 անգամ