ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց է տվել Ֆրանսիայի խորհրդարանի լրատվական կայքին:Հարցազրույցը իհարկե աղմկահարույց է, քանի որ Բակո Սահակյանը ևս խոսել է փոխզիջումների մասին: Բոլորս արդեն գիտենք, թե ինչ ասել է փոխզիջում՝ դա Արցախի ազատագրված հինգ շրջանների հանձնումն է Ադրբեջանին, որից հետո ենթադրվում է, որ Ադրբեջանը կճանաչի Արցախի անկախությունը: Հայկական լրատվամիջոցները սևսեռվել են Բակո Սահակյանի այս խոսքերի վրա, սակայն չնկատելով ԼՂՀ նախագահի մեկ այլ հայտարարություն:
«Ադրբեջանը պետք է կարողանա հրաժարվել ղարաբաղցիների և հայերի հանդեպ իր ազգատյաց քաղաքականությունից, իր անհեռանկար արկածախնդրությունից և հանձն առնի հարգելու մյուս ժողովուրդների հիմնական ազատություններն ու իրավունքները», – նույն հարցազրույցի ժամանակ ասել է Բակո Սահակյանը։
Պարզվում է Բակո Սահակյանի համար ղարաբաղցիները և հայերը տարբեր ազգեր են: Եվ նա այդ մասին հայտարարում է միջազգային մամուլի էջերից: Իհարկե Արցախի իշխանությունների ամենատարբեր խոսնակները կփորձեն սա որպես վրիպում ներկայացնել, սակայն այդ դեպքում ևս խնդիրը չի փոխվում: Հետաքրքիր է ինչպես կարող է երկրի ղեկավարը նման վրիպում թույլ տալիս: Գուցե՞ նա ենթագիտակցորեն իրեն իսկապես «ղարաբաղցի» ազգի ներկայացուցիչ է համարում:
Այս նյութը դիտել են - 6735 անգամ