«Հարթակ», դու վարկանիշդ անդարձ կորցնելու վտանգի ես ենթարկում քեզ...
2016-08-15 14:36:00

Ի պատասխան «Hartak.am»-ում  հրապարակված նյութի, ՖԲ օգտատեր Ֆիալկա Հախինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել:

Անձամբ, շատ մոտիկից ճանաչելով Գագիկ Սուրենյանին, ասեմ, որ ոչ ոք, թող նույնիսկ չփորձի ԳԱԳԻԿ ՍՈՒՐԵՆՅԱՆԻՆ` շուշան պետրոսյանի հետ համեմատելու փորձ անգամ անել: Մասիս սարը բլրի հետ չեն համեմատում: Գագիկն իմ որդին է, իմ հարազատը,իմ սիրելին, իմ պարծանքը...


Ինչ վերաբերվում է համերգ տալուն, երգելուն կամ ունկնդիր ունենալուն, 100 % համոզված եմ, որ ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ անենասիրելի սանը` Գագիկ Սուրենյանը, կարող է այնպես երգել, որ հայոց սարերն ու ձորերն անգամ կդղրդան նրա հզոր, անչափ գեղեցիկ, գրագետ ու հուզառատ ձայնից: Սա նույնպես 100 % համոզվածությանբ եմ ասում, որովհետև` բազմիցս պատիվ եմ ունեցել ըմբոշխնելու Գագիկի հայկական ժողովրդական երգերի կատարումները: Երանի ազգս ճանաչեր Գագիկին գոնե այնքան, որքան ես եմ ճանաչում...


Իսկ եթե «Հարթակը» գոնե 10 տոկոս ճանաչեր իր ազգի ցավով տառապող, ազգի խդիրներով մտահոգ այս անչափ գեղեցկադեմ ու բարի երիտասարդին, իրեն թույլ չէր տա այս խեղված նկարը դնել շուշոյի նման վարկաբեկվածի կողքին... 

«Հարթակ», դու վարկանիշդ անդարձ կորցնելու վտանգի ես ենթարկում քեզ...

Ֆիալկա Հախինյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 5638 անգամ