Բարաք Օբաման ընդհատում է իր արձակուրդը, որպեսզի գումար հավաքի՝ ի աջակցություն ԱՄՆ նախագահի պաշտոնում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի ընտրարշավի։ Այս մասին հայտնում է AP–ը։
Օբաման պլանավորում է մասնակցել դեմոկրատների արշավի համար դրամահավաքության նպատակով կազմակերպած ընթրիքին եւ դրա համար ընդհատում է իր հանգիստը, որը վայելում էր կնոջ՝ Միշելի եւ դուստրերի հետ։
Երեկոն տեղի կունենա Մասաչուսեթսի նահանգի Մարթաս–Վինյարդ կղզում։
Լրատվամիջոցները չեն կարող լսել մոտ 60 բարեգործների հարցերին Օբամայի պատասխանները։ Ընթրիքի տոմսերի արժեքը կազմում է ավելի քան 33 հազար դոլար։
Այս նյութը դիտել են - 4915 անգամ