Երեկ երեկոյան Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) թիկնազորի անդամները առևանգել էին գործարար, «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության 51 տոկոսի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանին:
Այս մասին YN.am լրատվական կայքին հաղորդել էր Արսեն Ավետիսյանի կինը` Իզաբելլա Մելքումյանը:
Դեպքը տեղի է ունեցել18:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում Ռուբեն Հայրապետյանին պատկանող Հարսնաքար ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող Ֆուտբոլի ֆեդերացիայի լողավազանի սրճարանում, ուր նախապես ունեցած պայմանավորվածության համաձայն այցելել է Արսեն Ավետիսյանը և հանդիպել Հայրապետյանին:
Հանդիպման ընթացքում բարոյական ճնշումներին տեղիք չտվող Ավետիսյանի նկատմամբ լողավազանում հանգստացող բազմության ներկայությամբ կիրառվել է ֆիզիկական ուժ:
Արսեն Ավետիսյանին անակնկալի բերելով՝ նրան տարբեր կողմերից միաժամանակ սկսել են հարվածել Հայրապետյանի թիկնազորի ներկայացուցիչները, որոնք եղել են զինված և զենքի ուժի ճնշման տակ Ավետիսյանին քաշքշելով սրճարանից առևանգել ու տեղափոխել են Ֆուտբոլի ֆեդերացիային հարակից շենք:
Լողավազանում հանգստացող ընտանիքները, քաղաքացիներն ու երեխաները, ականատես լինելով հարձակմանը, շփոթված փախուստի են դիմել, ոմանք հասցրել են հավաքել իրենց իրերը, իսկ ոմանք էլ դուրս են եկել լողավազանի տարածքից լողազգեստներով՝ հեռացնելով իրենց երեխաներին:
Հիշեցնենք, որ Նեմեց Ռուբոն առևանգել է «Էյր Արմենիա»-յի տնօրեն Արսեն Ավետիսյանին:
Նյութի աղբյուրը` YN.am
Այս նյութը դիտել են - 6040 անգամ