ԼՂՀ «խնդիրը» ռուսական սադրանք է
2016-08-16 12:51:00

 Արցախը Հայաստան է և վե՛րջ: 

Նեգատիվ լուրերի կործանարար հետևանքները 
Երբ ամեն անգամ ՀՀ նախագահը հնչեցնում է՝ «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու» ռուսական պատվերը և ձեր ականջը դա ընկալում է որպես ցինիզմ, նշանակում է, որ դուք ներքաշված եք լավրովյան խաղերի մեջ:
Ռուսական ԶԼՄ-ների մեկ երկու հուսահատեցնող ինֆորմացիոն հարված՝ ՌԴ-ն Բաքվում ինքնաթիռների գործարան է հիմնում կամ Ալիևը Պուտինին հրավիրել է իր տուն՝ թեյի... և դուք արդեն պատրաստ եք արտագաղթելու ՌԴ: Մնում է միայն ընտրել բնակության վայրը և ենթադրվող աշխատանքը:
Որտե՞ղ հաստատվել, որևէ քաղաքում գո՞րծ կպցնել, թե՞ գյուղական վայրում խոզ պահել…
Պոզիտիվը տեսնողները
Ովքեր այդ սարգսյանական շուտասելուկին ուշադրություն չեն դարձնում ու նայում են «Սասնա ծռերի» կողմը, նշանակում է գիտակցում են, որ դա պարզապես խորտակվող կայսերական Ռուսաստանի հոգեբանական գրոհն է:
Ողջունելի է՝ դուք սադրանքի չեք տրվել և լավրովյան ծրագիրը տապալել եք:
Դուք հավանաբար ձեր խոհանոցի պատին փակցրել եք Ադրբեջան կոչվող բնակավայրի քարտեզը և օրը տասն անգամ նայում եք Արցախին հարող Ավարստանին, Լեզգիստանին, Թալիշստանին ու մտածում. այդ գաղութացված տառապյալ ժողովուրդները Արցախից տարածքային պահանջ չունեն, այդ ո՞ւմ պիտի հանձնենք Արցախի հինգ շրջանները:
Պուտինի՞ն, որ ՆԱՏՕ-ի դեմ ևս մեկ ռազմաբազա տեղակայի, թե՞ Ալիևին, որ մի քանի ազգերի քաղաքակրթությունը յուրացնի ու ավելի ուռճացնի իր քանդման ենթակա պետությունը:
Ժամանակն է դատի տալ ռուսական կայսրությանը
Ի ցույց աշխարհի հարկավոր է պատրաստել մի փաստաթուղթ՝ (1894-1896)թ.-ից ի վեր Սուլթան Համիդի, 1915թ.-ի, կարմիր, լենինյան, ստալինյան , ЧК-НКВД-ական, Սումգայիթի ջարդերի, Մոսկվայից կառավարվող ԼՂՀ պատերազմի, տարածաշրջանը ապակայունացնող լավրովյան պլանի… Ռուսաստանի կողմից վարած ազգահալած քաղաքականության մասին:
Այդ փաստաթղթի հիման վրա (Կոսովոյի օրինակով) պահանջել գերտերություններից ճանաչել ԼՂ հանրապետությունը և օժտել նրան պաշտպանական բավարար զենքով՝ ռուսական 102-րդ բազան Գյումրուց դուրս բերելու դիմաց:

Վահագն Կոզմոյան
Այս նյութը դիտել են - 1387 անգամ