Եթե ղարաբաղցին հայ չէ, բա խի՞ էին Հայաստանի տղերքը գնում, կռիվ տալիս ինչ-որ եսիմ ում համար. ազատամարտիկ
2016-08-16 14:31:00

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի՝ Ֆրանսիայի խորհրդարանի լրատվական կայքին տրված հարցազրույցում անդրադարձել է փոխզիջումների թեմային՝ նշելով, որ որևէ հակամարտության լուծում, հատկապես երբ դա այնքան բարդ է, որքան Լեռնային Ղարաբաղինը, կարող է իրականացվել միայն ողջամիտ, իրավացի եւ համարժեք փոխզիջումների հաշվին:

Մասնավորապես, Սահակյանը նշել է, որ ԼՂՀ-ն պատրաստ է փոխզիջումների, եթե դրանք չեն խաթարում երկրի անվտանգությունը, եթե դրանք չեն հանդիսանում պատեհ առիթներ հակառակորդի համար՝ վրա նոր հարձակումներ գործելու համար։

 Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը Shabat.am-ի հետ զրույցում անդրադառնալով փոխզիջումների մասին Բակո Սահակյանի ձևակերպումներին, հայտարարեց, որ ոչ մի զիջում լինել չի կարող՝ նամանավանդ Արցախի դեպքում:

«Արցախի բնակչությունը ոչ մի զիջման պատրաստ չէ:  Ես մի անգամ ևս սկսում եմ համոզվել, թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում իրականցվում է որոշակի ծրագիր ռուսական կայսրության շահերը բավարարելու համար: Արցախյան հարց ինքնին գոյություն չունի, սա արհեստածին հարց է, որը ստեղծել է Ռուսաստանը, որ այս ժամանակ այսպես գործի: Գոյություն ունի հայկական հարց, որի բաղադրիչ  մասերն են Նախիջևանը, Ղարսը, Իգդիրը, Արցախը… եթե հայկական հողերը միաժամանակ են տրվել թշնամուն, առաձնին-առանձին  ինչո՞ւ են լուծում այդ հարցը: Ի՞նչ փոխզիջման մասին է հարցը… »,-ասաց Գագիկ Սարուխանյանը:

Նշենք, որ Բակո Սահակյանը նաև նշել է, թե Ադրբեջանը պետք է կարողանա հրաժարվել ղարաբաղցիների և հայերի հանդեպ իր ազգատյաց քաղաքականությունից, իր անհեռանկար արկածախնդրությունից և հանձն առնի հարգելու մյուս ժողովուրդների հիմնական ազատություններն ու իրավունքները:

Անդրադառնալով ղարաբաղցի և հայ տարանջատման հարցին, Սարուխանյանը նշեց. «Մոսկվայի գործակալները և հայ ազգի թշնամիները պարբերաբար անկախության 25 տարիների ընթացքում մշտապես օգտագործել են այդ թեզերը և մարդկանց մեջ տարածում էին ղարաբաղցի և հայաստանցի տարբերակները, որի դեմ ես միշտ ասպատամբել եմ: Ընդհանրապես, մեր հայ ժողովրդի վիճակը վատթարացել է այդ «ցի» վերջավորությունը՝ ղարաբաղցի, հայաստանցի: Մենք ունենք գեղեցիկ լեզու՝ Արցախից, Հայաստանից, Գյումրիից…դա հատուկ աղավաղել են, արհեստածին, հատուկ մցրել են մեր ազգի մեջ»:

Ազատամարտիկն ընդծեց, որ հայ ու ղարաբաղցի տարանջատումն անընդունելի է. «Եթե ղարաբաղցին հայ չէ, ըստ Բակո Սահակյանի, բա խի՞ էին Հայաստանի տղերքը գնում, կռիվ տալիս  ինչ-որ եսիմ ում համար, մենք հայկական հողերի համար էինք կռիվ տալիս»:

shabat.am

Այս նյութը դիտել են - 1236 անգամ