ՀՀ ոստիկանությունում հոգեւորականներ են աշխատում
2016-08-16 16:10:00

Մեր տեղեկություններով, ՀՀ ոստիկանությունում երկու հոգեւորական  են աշխատում, որոնք շաբաթը մեկ, երկու անգամ լինում են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի աշխատասենյակում եւ մեղքերի թողություն տալիս ոստիկանապետին:

Մեր թղթակցիը հարցում էր ուղարկել ոստիկանություն՝ ճշտելու՝ ՀՀ ոստիկանության հաստիքացուցակում կա՞ն արդյոք հոգեւորականներ, եթե այո՝ ովքե՞ր են նրանք, եւ ո՞րն է վերջիններիս ֆունկցիան:

Խնդրել էինք՝ մանրամասն ներկայացրեք տվյալ անձանց աշխատանքային պարտականությունները, արդյոք շաբաթը մեկ կամ երկու անգամ առանձին հանդիպումներ ունենո՞ւմ են ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Որքա՞ն է տվյալ անձանց աշխատավարձը եւ ինչ պարբերականությամբ են նրանք ՀՀ ոստիկանապետին մեղքերի թողություն տալիս:

Երեկ ստացել ենք հետեւյալ պատասխանը.

«ՀՀ ոստիկանությունում հոգևորականների հաստիք սահմանված չէ։ 2013 թվականի փետրվարից Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ՀՀ ոստիկանության հոգևոր առաջնորդ է նշանակվել Տեր Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանը։ Բացի այդ, 2013թ. սեպտեմբերից Տեր Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանի օգնական Տեր Վրթանես քահանա Բաղումյանը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում պայմանագրային հիմունքներով դասավանդում է Հայ եկեղեցու և կրոնի պատմություն։ Ինչ վերաբերվում է հայցվող այլ տվյալներին, ապա դրանց տրամադրումը մերժվում է, քանի որ չեն հանդիսանում տեղեկություններ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով:

Ոստիկանությունը, ըստ էության, չի հերքում մեր տեղեկությունները:

armtimes.com

 
Այս նյութը դիտել են - 1444 անգամ