ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի որդին՝Էջմիածնի գործող քաղաքապետ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ արդեն երրորդ անգամ առաջադրվել է Էջմիածնիքաղաքապետի ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածու:
Նրա անվան շուրջ ոչ լուսավոր ֆոնի ներքո շտապել են կարծիքներ հայտնել Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը եւ ԱԺ նախկինպատգամավոր, էջմիածինցի Հակոբ Հակոբյանը: Ի պատասխան, Էջմիածնի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ տարածված խոսակցություններին, ԵԿՄ երիտասարդական կառույցի փոխնախագահ, գրող,խմբագիր ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ նշում է. «Ինչպես ասում են` շաբաթն ուրբաթից շուտ եկավ...
Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ համագործակցել ու անմիջական մասնակցել եմ Էջմիածին քաղաքի հետ կապված գրեթե բոլոր իրադարձություններին ու միջոցառումներին...Եվ ահա եկավ սպասված հերյուրանքների կծիկն ու կեղեքող բարբաջները, որոնց, անկեղծ ասած, այսքան շուտ չէի սպասում:
Փաստորեն, կարելի է շնորհավորել ներկա եւ ապագա քաղաքապետ Կարեն Գրիգորյանին, քանի որ բարձրացված վայնասունով՝ մեր, բոլորիս հաղթարշավը սկսված է...»:
Նրա պնդմամբ` ուժեղ ու անսպասելի են լինելու բոլոր քայլերի
պատասխանները.«Գիտեք ինչո՞ւ, որովհետեւ Էջմիածինը վերջին տարիներին թերեւս ինձ համար միակ տարածաշրջանն է, որտեղ կյանքն ամեն կերպ գնում է դրական միտումներով, որտեղ բացասական ու ժխտողական որեւէ երեւույթ չկա, որտեղ ապրում ու ստեղծագործում, իրենց նպատակներով ու հույսերով արարում են բոլորը՝ բանվորից մինչեւ շինարար, քաղաքապետից մինչեւ բժիշկ, հրշեջ ու մտավորական...»: Եզրափակելով խոսքը`ընդգծում է.«Մաղթում եմ բոլորիս հաջողություններ ու հայտնում զորակցությունս սիրված, հարգված ու հոգատար, իր քաղաքի նվիրյալ հայորդուն` Կարեն Գրիգորյանին...»:
Հիշեցնենք, որ մեկնարկել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի մարզերի 316համայնքներում ՏԻՄ ընտրությունների թեկնածուների առաջադրումը: Թե ո՞ր կուսակցություններին կհաջողվի ղեկավար պաշտոններ զբաղեցնել, պարզ կդառնա սեպտեմբերի 18-ին` ընտրություններից հետո:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Այս նյութը դիտել են - 1354 անգամ