Ես հանրահավաքային պայքարի կողմնակից չեմ։ Բայց երբ Հայաստանում փաստորեն չկա ազգային արժանապատվություն, ինքնասիրություն ունեցող ժողովուրդ, երիտասարդությունը «պայքարում է» միայն ֆեյսբուքում, այլ ոչ թե կոնկրետ գործով, և երկրում ընդամենը կա անտարբեր, վախկոտ, ստրկամիտ բնակչություն, կարծում եմ ստիպված հույսներս պիտի դնենք համաժողովրդական հանրահավաքային շարժման, անհանդուրժողության վրա։
Մնում է գոնե մի 500-600 հազար մարդ, եթե դեռևս իրեն մարդ է համարում, դուրս գա փողոց և ռադ անի քրեաօլիգարխիկ վարչախմբին։ Եթե այսպիսի զանգված դուրս գա փողոց, արդեն իրեն ուժ կզգա, չի վախենա ռեժիմից ու ինքը կլինի թելադրողն ու գործողը։ Ժամանակը մեր օգտին չէ, հապաղելը կործանարար կլինի Հայաստանի համար։
Հ.Գ. - Գրում ու մտածում եմ. եթե այս կարգի գրառումներիս անգամ ընկերներս վախենում են արձագանքել, չնկատելուն են տալիս, ապա ի՞նչ պիտի սպասես այդ ժողովրդից։