Չգիտեմ, ինչ աստիճանի տգետ, անհուսալի տխմար պիտի լինեն, որ հայտարարեն, թե Սասնա ծռերը ՊՊԾ-ում գտնվող բանկոմատից 14 մլն. դրամ են գողացել։
Պատկերացնո՞ւմ եք, չորս կողմից ոստիկանական մի քանի պատնեշով շրջափակված, անգամ հեռախոսային կապից զրկված մարդիկ 14 մլն. դրամ են գողացել, հետո զենքները վայր դնելուց հետո տեսախցիկի առջև մեկ առ մեկ ստուգվել՝ հո ձեռքներին ասեղ բա՞ն չի մնացել որպես սառը զենք, ապա իրավապահների, ոստիկանների խիստ հսկողությամբ տարվել կամերաները...
Եվ այսքանից հետո ինչ-որ տխմարագույն գլուխներ հայտարարում են, թե նրանք 14 մլն. են գողացել։
Եթե ՊՊԾ կոչվածից մարդիկ դուրս են եկել միանգամայն դատարկ ձեռքերով ու դատարկ գրպաններով, և այդ ամենը տեսագրվել է ու կատարվել առնվազն մի քանի տասնյակ իրավապահների ներկայությամբ, ուրեմն «սև կատուն» պիտի այլ տեղ փնտրել։ Կարո՞ղ է այդ 14 միլիոնի թղթադրամներով ապստամբները թիթեռներ ու ճնճղուկներ են սարքել և ոստիկանների գլխավերևով թռցրել իրենց տները։ Ախր ամենավերջին, ոչ Դոստոևսկու հերոս իդիոտն էլ կհասկանա, որ այդ գումարը, եթե իրոք եղել է, թռցրել են հենց, այսպես կոչված, իրավապահները։
Չեմ հասկանում, իդիոտիզմն արդեն պետական գաղափարախոսությո՞ւն է դարձել։
Կամ գուցե միշտ էլ եղել է, չենք նկատել։
Մի փոքրիկ երկրում այսքան անմեղսունակներ կլինե՞ն։
Հ.Գ Ոնց որ սրանց մեջ մեկը չկա, որ գոնե 4-րդ դասարան ավարտած լինի։Վարդգես Օվյանի ՖԲ էջից