Ինչպես է երգչուհի Նունե Եսայանն ընդգրկվել ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի կազմում
2016-08-17 23:40:00

Օգոստոսի 15-ին ՀՀ կառավարության արձանագրային որոշման հիման վրա հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդ ստեղծելու կարգը և վերջինիս աշխատակարգը:

Ամփոփելով ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար սահմանված կարգով ներկայացված դիմումների քննարկման արդյունքները` ձևավորվել է հասարակական խորհրդի կազմը:

ArmLur.am-ին Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից պարզաբանեցին, որ նախարարին կից հասարակական խորհրդի կազմում կարող են ընդգրկվել առողջապահության վնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Կա աշխատանքային արձանագրային որոշում, որտեղ ներկայացվում է օրնակելի աշխատանք կատարողների տվյալներ: Ըստ ներկայացված հայտերի` դիմողներն ընդգրկվում են հասարակական խորհրդի կազմում: Նշենք, որ հանրային  խորհրդի կազմում ընդգրկվել է նաև  երգչուհի Նունե Եսայանը, ով նունպես հայտ էր նեկայացրել:

Անդամների անունները` այստեղ
armlur.am

Այս նյութը դիտել են - 7984 անգամ