Հայաստանում աճում է ընկուզենու երկու տեսակ. juglans regia-ն` ընկուզենի սովորականը եւ j.nigra-ն` ընկուզենի սեւը։ Ընկուզենի սովորականը բնական պայմաններում հանդիպում է Բալկաններից մինչեւ Հիմալայներ, Պարսկաստանից մինչեւ Միջին Ասիա ընկած տարածքներում, Կորեական թերակղզում, Ճապոնիայում, Չինաստանում, ՀՀ-ում, Վայքում, Արարատյան դաշտավայրում, Տավուշում, Սյունիքի ցածրադիր գոտում։ Բարձրությունը հասնում է 30 մետրի, բնի տրամագիծը` 2 մետր է, ապրում է 300-400 տարի, կեղեւը բաց մոխրագույն է։
Սեւ ընկուզենին համեմատաբար ավելի ցրտադիմացկուն է, այն լավ է հարմարվել ՀՀ բարձր լեռնային գոտու բերրի, խոնավ, օդափոխվող հողերի վրա, բնական պայմաններում հանդիպում է ԱՄՆ-ի Ատլանտյան օվկիանոսի ափամերձ նահանգներից մինչեւ Տեխաս, հիմնականում` լեռներում։ Տարբերում են նաեւ անգլիական եւ պարսկական սեւ ընկուզենու տեսակները։ Սեւ ընկուզենին շատ հաճախ օգտագործվում է ցրտադիմացկուն տեսակներ ստանալու համար։ Բույսի բարձրությունը հասնում է 50 մ, բնի տրամագիծը` 1,5 մ, կեղեւը գրեթե սեւ է։
Ընկուզենու առանձնահատկությունն այն է, որ արական ծաղիկները հավաքված են երկարավուն կատվիկի («ականջօղ») մեջ, որը կախված է նախորդ տարում առաջացած ընձյուղի վրա, իսկ իգականը` նոր ծլածների վրա, դրանք կազմում են բարակ կարճ հասկիկներ։ Սեւ ընկուզենու պտուղն ավելի մեծ է եւ ամուր։
Ավանդական բժշկությունը նախկին ԽՍՀՄ-ում ընդունել է ընկույզը` որպես դեղաբույս, այն բանից հետո, երբ 1962թ. քիմիկոս եւ դեղագործ գիտնականների խումբը մանրակրկիտ ուսումնասիրության է ենթարկել բույսի քիմիական բաղադրությունը եւ բուժիչ հատկությունները։ Բուժիչ են համարվել ֆիտոնցիդներ («սպանել մանրէներին») պարունակող բողբոջը, տերեւը, կանաչ պտղապատյանը, կանաչ բնից (ճյուղից) հոսող հյութը։ Առավել կարեւոր է ընկուզենուն բնորոշ «յուգլոն» նաֆտոխինոնը, a եւ b հիդրոյուգլոնները։ Յուգլոնը դեղին բյուրեղավոր նյութ է, այն կարողացել են առանձնացնել գերմանացի գիտնականները դեռեւս 1856թ.։ Գիտական գրականության մեջ յուգլոնը նկարագրվում է որպես հակամանրէ եւ հակասնկային հատկություն ունեցող միջոց, որի գործնական կիրառումը շատ մեծ է։ Այս հրաշալի նյութը գործնականում բուժում է բազմաթիվ մաշկային հիվանդություններ, արտադրվում են քսուքներ, լուծույթներ, այլ դեղամիջոցներ։
Տերեւները եւ կանաչ ընկույզը պարունակում են էլլագի, սուրճի եւ այլ օրգանական թթուներ, կվերցետին եւ կեմպֆերոլ ֆլավոններ, 3-5 տոկոս ասկորբինաթթու, մոտ 3 մգ (100 գ մեջ) b-կարոտին եւ եթերային յուղ, դաբաղանյութ, օրգանիզմում չսինթեզվող լեցիտին։
Պտուղը պարունակում է 85 մգ ասկորբինաթթու, մինչեւ 70% ճարպ, 20% սպիտակուց` կալորիականությունը 630-650 կկալ է, ալկալոիդյուգլանդին, ամինաթթուներ, վիտամիններ` A, P, E, B1, B2, K։
Ընկույզի պտուղը պարունակում է մոտ 2 գ երկաթ, 7,5 մկգ կոբալտ, 0,55 մգ պղինձ, 3 մգ ցինկ։ Հարուստ է ֆոսֆորով` մոտ 3 գրամ, կալիումով` 665 մգ, մագնիումով` 200 մգ, կալցիումով` 124 մգ։ K, P, Ca եւ Mg փոխհարաբերակցությունը շատ նպաստավոր է Ca-ի յուրացման համար։
Ժողովրդական բժշկությունը գրեթե բոլոր տեսակի բարորակ ուռուցքների բուժման համար առաջարկում է սեւ ընկույզի կաթնային հասունության կանաչ պտուղը։ Այս ուղղությամբ 1999թ. լուրջ հետազոտություն են կատարել Պյատիգորսկի պետական դեղագործական Ակադեմիայի գիտնականները, եւ հանգել եզրակացության, որ սեւ ընկույզն ընդգրկում է այլ ընկուզազգիների դրական հատկությունները եւ իր բուժիչ հատկությունների ամբողջականության շնորհիվ անգերազանցելի է։
Էլլագի թթուն պաշտպանում է բջիջների ԴՆԿ-ն, կանխարգելում կոնցերոգեն նյութերի թափանցումը կամ բազմացումը բջիջներում։ Ընկույզը հակաօքսիդանտ է, ֆլավոնները նույնպես հակազդում են բջիջների գենետիկ փոփոխություններին, մյուս կողմից` կվերցետինը կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը։ Վիտամին C-ի բարձր պարունակությունը եւ ռուտինի (P) առկայությունը նպաստում է խոլեստերինի մակարդակի կարգավորմանը։
Ամերիկացի գիտնականները ծավալուն մի հետազոտություն են անցկացրել, որի նպատակն է եղել պարզել ճարպային յուղով հարուստ ընկուզենու պտուղի (լինոլի, լինոլինի, օլեինի, ստեարինի, պալմիտինի գլիցերիդներ) ազդեցությունը «վատ խոլեստերինի» վրա։ Օրը 60 գրամ ընկուզեղեն ուտողների մոտ խոլեստերինի մակարդակն արյան մեջ իջել է 5 %, ընդ որում, «վատ խոլեստերինը»` 7,5 %։ Պարզվել է նաեւ հետեւյալ օրինաչափությունը.
Հին պարսկական բժշկական գրքերից մեկում գրված է, որ ընկուզենու պտուղը ուղեղն է, իսկ դրանից զտված յուղը` խելքը։
Գիտականորեն ապացուցված է, որ ընկույզն իր բուժիչ հատկությունների շնորհիվ չունի իր հավասարը բուսական աշխարհում։
Ընկույզի յուղը հեշտությամբ է յուրացվում, պահպանում է վաղաժամ ծերությունից, սնուցում օրգանիզմն էներգիայով, յուղը պարունակում է չհագեցված ճարպային յուղեր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին, սակայն չեն սինթեզվում եւ կարող են ստացվել միմիայն սնունդի հետ։ Կանոնավոր օգտագործումը բարձրացնում է հորմոնալ ակտիվությունը, չեզոքացնում թույների ազդեցությունը, լավացնում ուղեղի, սրտի, լյարդի աշխատանքը եւ հիշողությունը։
Հիպերտոնիայի, աթերոսկլերոզի, թոքախտի դեպքում. Խմեք 1 թ/գ յուղ, խառնած 1 թ/գ մեղրի հետ, օրը 2-3 անգամ, սնվելուց 30 րոպե առաջ։ Միջոցն ունի կանխարգելիչ ազդեցություն։
Լյարդի եւ լեղուղիների մաքրման համար. Երեկոյան ընթրիքից առնվազն 2 ժամ հետո, քնելուց 1 ժամ առաջ, խմեք 1-2 թ/գ ընկույզի յուղ։
Համարվում է, որ սեւ ընկույզի կաթնային հասունության կանաչ պտուղի ոգեթուրմը դրական ներգործություն է ունենում մաստոպատիայի, ֆիբրոմայի, պրոստատի ադենոմայի, հիպոտոնիայի եւ հիպերտոնիայի, շաքարային դիաբետի, տարածված սկլերոզի, պսորիազի, էկզեմայի, դիաթեզի, սնկային հիվանդությունների, գլխացավի, արթրիտի, ստամոքսաբորբի, մկանային, ոսկրային ցավերի եւ հոդացավի դեպքում։
Բարորակ ուռուցքների դեպքում. 100 գ մանրացրած կանաչ պտուղը 2 շաբաթ թրմեք 500 մլ ցորենի օղու մեջ այնպես, որ ոգեթուրմի վրա ընկնեն արեւի ճառագայթները, քամեք, պահեք կիպ փակվող շշի մեջ։ Ընդունման չափաբաժինը կախված է մարդու քաշից` 50-70 կգ-ի դեպքում` 10 գրամ, օրը 3-4 անգամ։
70-90 կգ քաշի դեպքում. 15 գրամ` խառնեք ջրի հետ, խմեք փոքր կումերով, 10-15 րոպեի ընթացքում։ Անմիջապես ոգեթուրմը խմելուց հետո անհրաժեշտ է խմել 0,4 թ/գ օշինդրի եւ մեխակի փոշիների խառնուրդ, հետզհետե հասցրեք այն 1 թ/գ-ի։ Բուժման ժամկետը` 2-3 շաբաթ, 1 շաբաթ ընդմիջումից հետո կրկնեք։
Սեւ ընկույզի ոգեթուրմով բուժվելիս անհրաժեշտ է խորհրդակցել բուժող բժշկի հետ։
Հակացուցված է հղիներին, կերակրող մայրերին, անհատական անընկալունակության դեպքում։Պետք է զգուշանան միգրենով հիվանդները։
Վահանաձեւ գեղձի համար. Ընկույզի մեջ պարունակվող նյութերը նպաստում են գեղձի գործունեության կարգավորմանը.
Հիպոտերիոզի եւ էնդեմիկ խպիպի դեպքում. Անհրաժեշտ է, որ 100-ական մլ օղու մեջ 5 օր թրմեք.
ա) 2 ճ/գ աղացած սոխ,
բ) 1 ճ/գ մանրացրած ընկուզենի սովորականի տերեւ,
գ) 1 ճ/գ գայլաթաթ (ALCHEMILLA) սով. խոտ։ Քամեք, խառնեք երեք ոգեթուրմերը, խմեք մեկական թ/գ` առավոտյան սնվելուց առաջ։
Խպիպի դեպքում. Ապակե տարայի մեկ երրորդը լցրեք ընկուզենու կանաչ պտուղով, մնացած ծավալը լրացրեք մաքրված կերոսինով, զմռսեք եւ 3 ամիս թրմեք հով տեղում։ Քամեք։ Նախատեսված է արտաքին օգտագործման համար, քսեք կամ դրեք թրջոց, կատարեք 2-3 օրը մեկ, զգուշացեք այրվածքից, գործողությունից հետո քսեք հակաայրվածքային աէրոզոլ։
Այս միջոցը երկար տարիներ ենթարկվել է քննադատության եւ միայն 1985-87թթ. այն ժամանակ ԽՍՀՄ առողջապահության նախարար Ե.Ի. Չազովը հանձնարարեց ուսումնասիրել Մ.Պ. Տոդիկայի այս հրաշալի դեղամիջոցը, սակայն այնուամենայնիվ ստանալով դրական գնահատական` միջոցը կարծես թե չի արտադրվում։ «Տոդիկամպն» առաջարկվում էր կիրառել ռադիկուլիտի, մրսածության, ստամոքսաբորբի, արթրիտի, կարծրախտի, թրոմբոֆլեբիտի, ուռուցքների դեպքում։
«Տոդիկամպը» նաեւ խմում են.
Խոլեցիստիտի դեպքում. Խառնեք հավասար քանակությամբ մանրացրած եղերդակի արմատը, ծիծեռնախոտի վերգետնյա մասը, ընկուզենու տերեւը։ Հումքի 1 ճ/գ-ին ավելացրեք 500 մլ եռջուր, 30 րոպե պահեք թույլ կրակի վրա (ջրային բաղնիք), երբ հովանա` քամեք։ Խմեք 200-ական մլ, օրը 2-3 անգամ, սնվելուց 30 րոպե առաջ։
Վարիկոզի դեպքում. Երակներին քսեք ընկույզի յուղ։
Թութքի դեպքում. Մի քանի ընկուզենու տերեւ 3-5 րոպե ընկղմեք եռջրի մեջ, երբ հովանա` փաթաթեք երկտակ թանզիֆով եւ քնելուց առաջ տեղադրեք վերքի վրա։
Անգինայի դեպքում. 1 ճ/գ տերեւը թրմեք 200 մլ եռջրի մեջ, կատարեք ողողում։
Մաստոպատիայի դեպքում. 200 գրամ ընկույզի պտուղի միջնապատը ծածկեք օղիով, թրմեք 12 օր արեւոտ տեղում, քամեք։ Խմեք 1 ճ/գ, օրը 3 անգամ։ Երեք շաբաթից ընդմիջեք 10 օր։
Հաճախակի կրկնվող ստամոքսի խանգարում
300 գ միջնապատը ծածկեք սպիտակ խաղողի գինով, 8 օր թրմեք մութ տեղում։ Խմեք 50-ական մլ, ըստ անհրաժեշտության։
Օստեոպարոզի դեպքում
Փոշիացրեք 1 տնական ձվի կեղեւ, ավելացրեք 1 թ/գ ընկույզ, վարսակի փաթիլ, մածուն։ Կերեք նախաճաշին։ Կանխարգելող միջոց է։ Շարունակեք 1 շաբաթ։
Հիշողությունը լավացնող միջոց
100 գ մանրացրած հալվեի տերեւը 2 ժամ թրմեք նախօրոք եփված 300 մլ գոլ ջրում, քամեք թանզիֆով եւ ճզմեք հումքը։ Խառնեք 500 գ մանրացրած ընկույզի միջուկ, 300 գ մեղր (ցանկալի է` արեւածաղկի)։ Կերեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ, սնվելուց առաջ։
Շագանակագեղձի բորբոքում, ադենոմա
Կրծքագեղձի ուռուցքի դեպքում
Որդերի դեմ միջոց. 5 հատ մանրացրած միջին մեծության, կանաչ ընկույզին ավելացրեք կես թ/գ աղ, 1 ժամ թրմեք 500 մլ եռջրի մեջ։ Քամեք, մզեք թանզիֆով։ Խմեք օրվա ընթացքում։ Օգտագործեք լուծողական։
Լոգանք. Ընկուզենու տերեւները հավաքեք ծաղկման շրջանում` 250 գ, 10 րոպե եռացրեք 1 լ եռջրում։ Ավելացրեք լոգանքի ջրին։
Պիգմենտային բծերի, պզուկների դեպքում
Կամ`
Մազարմատներն ամրացնող միջոց. Հարեք 1 ձու, ավելացրեք 2 ճ/գ ընկույզի յուղ, 1 ճ/գ մեղր։ Հարած խառնուրդը ներմերսեք գլխամաշկին։ Ծածկեք մազերը սրբիչով։ 30 րոպե անց լվացեք օճառահեղուկով։
Այս նյութը դիտել են - 11781 անգամ