Պետք չէ ամեն մեկին անվանել էպոսի հերոսների անուններով, նրանք հանցագործներ են. Գառնիկ Իսագուլյանը` «Սասնա ծռերի» մասին (տեսանյութ)
2016-08-18 00:51:00

 Նախորդ ամսվա 17-ին տեղի ունեցավ ծանր հանցագործություն. զինված խումբը հարձակվեց ՊՊԾ գնդի վրա, պատանդ վերցրեց ոստիկանների և բժիշկների, որի արդյունքում զոհվեց երեք ոստիկան,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Իսագուլյանը հորդորեց խմբավորման անդամներին  չանվանել էպոսի հերոսների անուններով. «Պետք չէ ամեն մեկին անվանել էպոսի հերոսների անուններով, նրանք հանցագործներ են»: Նա նաև նշեց, որ կատարվածը ՀՀ-ի ոչ մչ դրական բան չտվեց. «Ունեցանք երեք զոհեր, իրենց խմբավորման անդամներից վիրավորներ, Հայաստանի վարկանիշի անկում»: Մանրամասները` տեսանյութում: 

armlur.am

Այս նյութը դիտել են - 4907 անգամ