«Սասնա Ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ հուլիսյան դեպքերից հետո ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ համակարգից դուրս գալու դիմում են գրել:
«Մեկ ամիս է անցել «Սասնա ծռեր»-ի գործողություններից, բայց այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանում այդ գործողությունների հետեւանքով, շարունակվում է, կա երկու իրավիճակ՝ մինչև հուլիսի 17 ու հետհուլիստասնյոթյան իրավիճակ»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը:
Ենիգոմշյանի համոզմամբ՝ վարչախմբի՝ «մեր դեմ խաղ չկա» մոտեցումը փլուզվեց. «Ռեժիմի մոտ ինքնավստահությունը վերացած է, այն կա ժողովրդի մոտ, վարչախմբի զինանոցն էապես խարխլված է, միակ ռեսուրսը ոստիկանական պատժիչ ուժերն են:
Սակայն այնտեղ եւս ցնցումներ կան, եթե համեստ լինեմ կարող եմ ասել, որ ոստիկանության շարքերից հայուրավոր դիմումներ են ներկայացված համակարգից դուրս գալու համար, որովհետեւ ոստիկանները գիտակցում են, թե ինչպես և ինչի համար են օգտագործվում եւ չեն ուզում զոհ դառնալ նման նպատակների: Ասեմ ավելին, այդ միակ ինստիտուտը լուրջ ցնցումների մեջ է»,- հայտարարեց Ենիգոմշյանը:
Այս նյութը դիտել են - 8470 անգամ