Արմեն Աշոտյանը 5 բնակարան (մի ամբողջ հարկ) է գնել Հյուսիսային պողոտայում...
2016-08-18 14:19:00

ՀՀԿ-ն ունի մի շարք գործիչներ, որոնք ըստ կուսակցության վերնախավի կուսակցության դեմքն են և քիչ պախարակված ու չկոռումպացված:

 Նման գործիչների թվին է դասվում նաև ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը: Նա կրթված է, երիտասարդ և առերևույթ չունի նաև դիզած հարստություն, սակայն դա միայն առաջին հայացքից է այդպես:

Politik.am աղբյուրները տեղեկացնում են, որ նախարար դառնալուց հետո Արմեն Աշոտյանը 5 բնակարան (մի ամբողջ հարկ) է գնել Հյուսիսային պողոտայում:

Արմեն Աշոտյանի բնակարանները գտնվում են Հյուսիսային պողոտայի վրա գտնվող «Արարատ» բանկի մասնաճյուղի հարևանությամբ:

Մեր աղբյուրները չեն նշում, թե ինչ միջոցներով է նա գնել այդ բնակարանները, սակայն մեկ բան հստակ է` դրանք գնվել են նրա նախարար դառնալուց հետո:

Ի դեպ ըստ մասնագետների հաշվարկները Հյուսիսային պողոտայում հինգ բնակարան գնելու համար նվազագույնը անհրաժեշտ է 1.5 միլիոն դոլար:

politik.am

Այս նյութը դիտել են - 2540 անգամ