Գաղափարախոսություն
Հայաստան (Հայաստան ասելով նկատի ունենք նաև Արցախը) այն եզակի երկրներից է որը գտնվում է իրեն համար չափազանց վտանգավոր աշխարհաքաղաքական դիրքում, շրջապատված 4 պետություններով որոնցից առնվազն 2-ը ցանկանում են ֆիզիկապես ոչնչացնել Հայաստանը և հայերին:
Ինչպես՞ ստեղծենք այնպիսի հասարակություն և պետություն, որը կկարողանա դիմակայել մեզ սպառնացող վտանգներին և թույլ կտա մեր ժողովրդին հաղթանակած դուրս գալ դաժան աշխարհաքաղաքական պայքարից:
Այս հարցը ունի միայն մեկ ճիշտ պատասխան
– Հայերը պետք է ունենան այնպիսի գաղափարախոսություն որը կկառուցի ուժեղ հասարակություն և ուժեղ պետություն: Հայերի գաղափարախոսությունը իմ պատկերացումով պետք է կազմված լինի չորս գլխից
1.Հոգևոր
2. Ինտելեկտուալ
3. Աշխարհաքաղաքական
4. Հասարակության և պետության կառուցվածքը և սկզբունքները
Ազգի և նույնիսկ քաղաքակրթության համար ամենակարևորը հոգևոր հիմքն է, շատերը թերագնահատում են հոգևոր գործոնի դերը, բայց հասկացող մարդիկ գիտեն, որ ազգի և նույնիսկ քաղաքակրթության ճակատագիրը, զարգացման կամ կործանման ուղին հիմնված է այն հոգևոր հիմքի վրա որը դրվում է ազգի կամ քաղաքակրթության սկզբնական կոդում, հայ ազգի հոգևոր կոդը պատմության ընթացքում փոխվել է բերելով ազգի ճակատագրի փոփոխության, քրիստոնեության ընդունումը 1700 տարի առաջ փոխեց հոգևոր կոդը, ես չեմ ուզում ասել, որ նախկին կոդը ավելի լավն եր կամ վատն եր, բայց պետք է նշենք, որ քրիստոնեության ընդունումով մեր ժողովրդի պատմության ընթացքը փոխվեց, եկեք հասկանաք ինչու՞ փոխվեց ու դեպի ուր՞ փոխվեց: Փոխվեց որովհետև քրիստոնեությունը, կամ ավելի ճիշտ քրիստոնեության իրենց նախընտրած տարբերակը քարոզող հայկական եկեղեցին, որը կոչվեց առաքելական, հոգևոր կոդի հիմքում դրեց հնազանդության, չարի դեմ չպայքարելու, իշխանություններին հնազանդվելու (ի դեպ եկեղեցին ժողովրդին քարոզում եր հնազանդվել նաև օտար, այսինքն օկուպանտ, զավթիչ իշխանություններին) գաղափարները, այս գաղափարների ներդրումը ազգի հոգևոր կոդի մեջ բերեցին հայկական պետականության կորստին, որն ել իր հերթին դարերի ընթացքում տարբեր հոգեբանական կոմպլեքսներ, բառթույթներ առաջացերեց մեր ազգի մոտ որոնցից մենք մինչ այժմ չենք կարողանում ազատվել:
Ելենլով վերը նշվածից պետք է հասկանանք, որ Հայաստանի և հայ ազգի զարգացման սկիզբը պետք է լինի մեր հոգևոր կոդի փոփոխությունը, ինչը՞ պետք է հանվի և ինչ՞ պետք է ներդրվի հոգևոր կոդի մեջ:
ա) նախ և առաջ մենք պետք է հասկանանք և հայտարարենք, որ հայ առաքելական եկեղեցի կոչվածը ապազգային, մակաբույծ, ազգին սխալ ուղությամբ տանող թշնամի կառույց է, որը պետք է հնարավորին շուտ լուծարվի, և դադարեցվի իր կողմից քարոզվող հայ առաքելական քրիստոնեություն կոչվող կրոնը:
Հարց -իսկ ինչ՞ պետք է ստեղծվի այդ կառույցի փոխարեն
– այս հարցի պատասխանը տալուց առաջ մենք պետք է հասկանանք, որ եկեղեցին կամ առհասարակ կրոնը և հավատքը համարժեք հասկացություններ չեն, բոլոր կրոնները ստեղծել են մարդիկ, հավատքը ստեղծել է Աստված, և եկեք վերջապես հասկանանք և ընդունենք, որ Աստված կրոն չունի, Աստված ոչ քրիստոնյա է ոչ մահմեդական ոչ բուդայական, մարդիկ են քրիստոնյա, կամ մահմադեկան, կամ բուդայական և այս կրոնական տարբերությունները մարդկանց մեջ ստեղծել են մարդիկ այլ ոչ թե Աստված:
Պետք է նշեմ ևս մի հետաքրքիր փաստ կապված հայ առաքելական քրիստոնեության հետ, չգիտես ինչու հայերից շատ ավելի ուշ քրիստոնեություն ընդունած ազգերը ընդունելով նոր կրոնը մեծ հաջողություններ ունեցան քրիստոնեություն ընդունելուց հետո, ոմանք այդ ազգերից նույնիսկ դարձան կայսրություններ, օրինակ բրիտանացիները, ռուսները, ֆրանսիացիները, իսպանացիները, գերմանացիները: Միգուցե դա տեղի է ունեցավ այն պատճառով, որ իրենց քրիստոնեությունը տարբերվում եր հայ առաքելական քրիստոնեությունից, հիշեցնեմ, որ մոտովորապես 400 տարի առաջ եվրոպական քրիստոնեությունը ենթարկվեց ֆունդամենտալ փոփոխությունների և ըստ էյության ստեղծվեց նոր կրոն, որը կոչվում է Բողոքական քրիստոնեություն և գաղափարական իմաստով ֆունդամենտալ տարբերություններ ունի հայ առաքելական եկեղեցու հետ, եվրոպական որոշ ազգեր հենց այդ նոր կրոնը ընդունելով սկսեցին իրենց զարգացման մեծ ու փառահեղ ճանապարհը: Ես կոչ չեմ անում ընդունելու բողոքական կամ կաթողիկ քրիստոնեություն դա կլիներ քայլ հետ, քանի որ եվրոպական առաջադատ ազգերը արդեն անցել են իրենց պատմության այդ փուլը և թևակոխել են ճշմարտությանը հասնելու հոգևոր և ինտելեկտուալ զարգացման քաղաքակրթական հաջորդ փուլը, (եվրոպական ազգեր ասելով պետք է նրանց շարքին դասենք նաև ամերիկյան քաղաքակրթությունը, որը ըստ էության եվրոպականի մասն է կազմում չնայած առկա որոշ տարբերությունների) որի հիմնական սկզբունքներն են, Աստված չունի կրոն, կրոնները ստեղծել են մարդիկ, կրոնը մարդուց է հավատքը Աստծուց, կրոնը և հավատքը իրար ոչ համարժեք տարբեր հարթություններում գտնվող երևույթներ են, Աստված մարդուց միայն մի բան է ուզում -- լինել լավ մարդ, այսինքն լինել բարի, մեծահոգի, պայքարել չարի դեմ, այս 3 հիմնական պահանջներն են որոնք Աստված ուզում է մարդուց, այս 3 պահանջներին համապատասխանելով մարդը ձեռք կբերի մնացած բոլոր դրական հատկանիշները որոնք նրան կդարձնեն նոր որակի էակ, եղիր լավ մարդ և Աստված գոհ կլինի քեզանից, Աստծված չի ուզում, որ դու գնաս ինչ որ շինության մեջ մոմ վառելու, կամ տերտերի մոտ ինչ որ անհասկանալի ծեսերին մասնակցելու և նման բազմաթիվ անիմաստ գործողություններ որոնք մենք դարեր շարունակ անում ենք չնկատելով մի շատ հետաքրքիր հանգամանք, ինչքան շատանում են եկեղեցիները ու տերտերները այնքան վատանում է մեր ժողովրդի վիճակը, որովհետև կրոնը, եկեղեցին դրանք սխալ, անտրամաբանական, անբնական երևույթներ են, իսկ երբ շատանում է սխալը վատանում է մարդկանց վիճակը, ազգի վիճակը, քաղաքակրթության վիճակը
Հետևաբար մեր ազգի հոգևոր կոդից պետք է ջնջվի եկեղեցին , կրոնը, և ներբեռնվի բնական, տրամաբանական պարզ ու հասկանալի սկզբունք`
Լինել լավ մարդ -- լինել բարի, մեծահոգի, պայքարել չարի դեմ:
Մուշեղ Դանիելյանի ՖԲ էջից