Հայաստանի քաղաքագետների միությունը պահանջում է իշխանություններից անհապաղ ազատ արձակել ՀՔՄ անդամ Անդրիաս Ղուկասյանին
2016-08-18 21:27:00

Հայաստանի քաղաքագետների միությունը պահանջում է իշխանություններից անհապաղ ազատ արձակել ՀՔՄ անդամ Անդրիաս Ղուկասյանին, ով հայտնի է քաղաքագիտական հանրությանը և մեր հասարակության լայն շրջանակներին իր հետևողական նվիրվածությամբ քաղաքական պայքարում խաղաղ քաղաքացիական անհնազանդության մեթոդներին:

Ե՜վ որպես քաղաքագետ, և՜ որպես քաղաքացիական ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանը ուժերի ներածի չափով մշտապես նպաստել է Հայաստանում բռնությունները բացառող քաղաքական նոր մշակույթի ձևավորմանը: Նրա ձերբակալությունը ու նրան բանտախցում պահելը ոչ այլ ինչ է, քան իշխող վարչախմբի կողմից ընդդիմադիրների նկատմամբ բռնությունների և անողոք հալածանքների պրակտիկան արմատավորելու հերթական փորձ:

Կոչ ենք անում հայ հասարակությանը և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին միահամուռ սատարել արդեն 18 օր շարունակ հացադուլով իր բողոքն արտահայտող մեր գործընկերոջը, ինչպես նաև սերժսարգսյանական զնդաններում տառապող բոլոր մյուս քաղբանտարկյալներին:

lragir.am

Այս նյութը դիտել են - 3280 անգամ