Թրամփի նախընտրական շտաբի համակարգիչները ենթարկվել են ցանցահենային հարձակման
2016-08-18 22:29:00

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբում համակարգչային համակարգը ենթարկվել է ցանցահենային հարձակման։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Նշվում է, որ կոտրման փորձեր են կատարվել նաև կուսակցության հետ կապված այլ կազմակերպությունների համակարգիչների նկատմամբ։ Աղբյուրը հայտնել է, որ Թրամփի շտաբը դիմել է CrowdStrike ընկերությանը, որը նաև օգնում է Դեմոկրատական կուսակցության կոմիտեին։

Բացի դրանից՝ վարձվել է նաև կողմնակի ընկերություն՝ ծրագրերի ստուգման համար, որը Թրամփի և դեմոկրատ Հիլարի Քլինթոնի շտաբները կիրառում են էլեկտրոնային նամակներն ուղարկելու համար։

Այս նյութը դիտել են - 2878 անգամ