ԼՂ-ում խաղաղապահ ուժերի տեղակայումը կարող է քննարկման առարկա դառնալ պատերազմի կրկնության դեպքում
2016-08-18 23:12:00

 ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով ԼՂ-ում խաղաղապահ ուժերի տեղակայման մասին խոսակցություններին, ասաց, թե Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայման հարց բանակցային գործընթացում չի քննարկվում:

Գրում է 168.am-ը:

«Ես կարծում եմ, որ նման հարց կարող է դրվել քննարկման միայն այն պարագայում, երբ մենք կմոտենանք հակամարտության կարգավորման վերջնական փուլերին, սակայն մենք երբեք դրան մոտ չենք եղել և հիմա էլ մոտ չենք»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ, Գագիկ Մինասյանը չբացառեց, որ ԼՂ-ում խաղաղապահ ուժերի տեղակայումը կարող է քննարկման առարկա դառնալ պատերազմի կրկնության դեպքում, սակայն դա արդեն կլինի բանակցային գործընթացից դուրս գործընթաց: Նա հավելեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հիմնարար հաշվարկներ են կատարվել, որպեսզի շփման գծի ողջ երկայնքով պաշտպանական համակարգերը լինեն ավելի բարձր մակարդակի, իսկ հրադադարի խախտումների միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը էապես կնվազեցնի պատերազմի վտանգը:

Այս նյութը դիտել են - 7542 անգամ