Մասիս քաղաքի քաղաքապետի թեկնածուն խնդրում է լրատվամիջոցներին հետևել ֆեյսբուքյան իր էջին....
2016-08-19 02:24:00
Աչք եմ բացել և մեծացել մի ընտանիքում, որտեղ հորիցս միշտ զգացել եմ պատասխանատվության զգացում` ոչ միայն մեր ընտանիքի, այլ նաև մեր սիրելի քաղաքի` Մասիսի նկատմամբ, և այսօր, երբ համապատասխան կրթություն, գիտելիքներ և որոշակի փորձ եմ կուտակել, ինքս ինձ համար որոշում եմ կայացրել` էլ ավելի մեծ պատասխանատվություն կրել իմ քաղաքի այսօրվա և վաղվա օրվա համար, և դա է պատճառը, որ որոշել եմ մասնակցելու առաջիկայում կայանալիք Մասիսի քաղաքապետի ընտրություններին: 

Այսուհետ լինելու եմ ֆեսյբուքում և խնդրում եմ իմ քաղաքի բնակիչներին և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին` իմ ծրագրերին ու գաղափարներին ծանոթանալու համար հետևել իմ ֆեյսբուքյան էջին…
Սիրով կպատասխանեմ նաև այն հարցերին ու հարցադրումներին, որոնք կուղղարկվեն ֆեյսբուքյան իմ էջին: Քաջ գիտակցում և պատկերացնում եմ` Մասիսում առկա խնդիրներն ու քաղաքացիների առջև ծառացած պրոբլեմները, և իմ ծրագրերը կազմելիս լինելու եմ իրատես, չեմ խոստանալու այնպիսի բաներ, որոնք հնարավոր չէ կյանքի կոչել` իմ քաղաքացիներին հուսախափ չանելու նպատակով: 

Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը ինձ աջակցելու` քաղաքական որոշում կայացնելու համար, և պետք է ասեմ, որ այս որոշումը ինձ դնելու է կրկնակի պատասխանատվության տակ, քանզի` մասիսցիներից բացի, ես պատասխանատվության զգացում եմ կրելու նաև Հայաստանի իշխող կուսակցության նկատմամբ: 
Խնդրում եմ ընդունեք ինձ այնպիսին, ինչպիսին, որ կամ…
 
Հ.Գ. USArmenianews.com լրավական կայքը այսուհետ ոչ միայն կհետևի Մասիս քաղաքի քաղաքապետի թեկնածու հայտնի «Թույների Մհերի»՝ Մհեր Համբարձումյանի որդու՝  ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսա՝  Դավիթ Համբարձումյանի ֆեյսբուքյան  իր էջում կատարած գրառման խնդրանքին, այլ նաև հետադարձ հայացքով կներկայացնի վերջինիս  անցած ուղու որոշ «հետաքրքիր» պատմությունները.... 
 
Այս նյութը դիտել են - 2661 անգամ