ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` Մոնումենտի առանձնատունը գտնվում է խիստ հսկողության ներքո:
Քուվեյթի դեսպանատան հարևանությամբ կառուցված ոստիկանապետի տան դիմացի մայթին արդեն տևական ժամանակ է՝ նկատելի է, որ հսկողություն են իրականացնում 2-3 ոստիկանական մեքենա և մի խումբ ոստիկաններ:
Հավանաբար, Վլադիմիր Գասպարյանի շքեղ առանձնատան այս խիստ հսկողությունը պայմանավորված է վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններով և լարվածությամբ:
Այս նյութը դիտել են - 4663 անգամ