ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում ամբողջ հասակով մերկ Թրամփի արձաններ են հայտնվել
2016-08-19 12:54:00

Միացյալ Նահանգների Indecline ոչ կառավարական կազմակերպությունը, որը միավորում Է տարբեր ոլորտների ստեղծագործական աշխատողների, օգոստոսի 18-ին ամբողջ հասակով մերկ միլիարդատեր Դոնալդ Թրամպի հինգ արձաններ Է կանգնեցրել երկրի խոշոր քաղաքներում: Ինչպես նշված Է պաշտոնական հայտարարության մեջ, որը կոլեկտիվի ներկայացուցիչները տրամադրել են ՏԱՍՍ-ին, ակցիան անցկացվել Է ի նշան բողոքի նախագահական ընտրություններին հանրապետականների թեկնածուի մասնակցության դեմ:

Ինչպես պարզաբանվում Է փաստաթղթում, արձանները պոլիմերիային նյութերից պատրաստել Է Ginger (Ջինջեր) կեղծանվամբ հայտնի քանդակագործը, որը մասնագիտացած Է հրեշների պատկերների ստեղծման բնագավառում: Արձանները գործնականում միաժամանակ մարդաշատ վայրերում կանգնեցվել են Նյու Յորքում (Նյու Յորքի նահանգ), Լոս Անջելեսում եւ Սան Ֆրանցիսկոյում (երկուսն Էլ Կալիֆոռնիայի նահանգում), ինչպես նաեւ Քլիվլենդում (Օհայոյի նահանգ) եւ Սիեթլում (Վաշինգտոնի նահանգ):

Ջինջերը Թրամփին ներկայացրել Է հակակրանք ներշնչող տեսքով. անհամակրելի դեմքով, վառ նարնջագույն մաշկով, մեծ փորով եւ մարմնի որոշ անհամաչափ մասերով:

Արձանները գրավել են շատ անցորդների ուշադրությունը, Նյու Յորքում արձանը շրջապատել Է դրա հետ լուսանկարվել ցանկացողների մի ամբողջ բազմություն, նախքան քաղաքային իշխանությունների կողմից այն տանելը:

Այս նյութը դիտել են - 1595 անգամ