Իշխանավորների մի քանի միլիոնանոց «ավտոպարկն» ու 1 մլն աղքատ հայերը
2016-08-19 22:10:00

«Առավոտ» թերթը գրում է.

«Ամեն հինգշաբթի Կառավարության շենքի ավտոկայանատեղին թանկարժեք մեքենաների «ավտոպարկ» է հիշեցնում. նիստի օրերին այստեղ են կայանում մեկը մյուսից թանկարժեք ծառայողական մեքենաները: 
Այս ճոխությունը հատկապես աչք է ծակում կառավարության շենքի մոտ ցուցարար քաղաքացիների ֆոնին՝ մի մասը վաստակած թոշակն է պահանջում, մյուսը՝ պետության կարիքների համար կորցրած բնակարանը, երրորդը՝ խաղաղ պայմաններում զոհված որդու համար արդարադատություն»:

Այս նյութը դիտել են - 7838 անգամ