«Սասնա ծռեր» խմբի անդամ, անազատության մեջ գտնվող Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ) ցանկանում է առաջադրվել Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի համայնքապետի ընտրություններում, սակայն որոշ խոչընդոտների է հանդիպել:
Նրա փաստաբան Արայիկ Պապիկյանի միջոցով տարածած հայտարարության մեջ Խանդոյանը նշել է. «Արդեն երրորդ օրն է «Նուբարաշեն» Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը և Հատուկ քննչական ծառայությունը չեն ցանկանում հաստատել իմ լիազորագիրը, որի միջոցով իմ վստահված անձը պետք է իմ Ծաղկահովիտ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կազմակերպի իմ թեկնածության առաջադրումը, որի վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 19-ին:
Հայտարարում եմ, որ իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման փաստին իշխանությունները ավելացնում են ևս մեկ սպօրինի քայլ՝ խոչընդոտելով իմ ընտրական իրավունքի իրացմանը»:
Փաստաբան Նորայր Նորիկյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում հավաստիացրեց, որ ՀՀ Սահմադրության 48-րդ հոդվածով հստակորեն ամրագրված է, որ ընտրել-ընտրվելու իրավունք չունեն միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ծանր և այլ հանցագործությունների համար քրեականան պատասխանատվության ենթարկված և պատիժը կրող անձինք:
«Ա. Խանդոյանի նկատմամբ դեռևս չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, հետևաբար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի առաջադրվելու իր հաշվառման վայրում որպես համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածու, հետևաբար իրավասու մարմինները պարտավոր են ապահովել Արայիկ Խանդոյանի նշյալ իրավունքի իրացումը»,- նշեց փաստաբանը:
Փաստաբանի խոսքով՝ Արայիկ Խանդոյանի առաջադրումն ու նույնիսկ ընտրվելը նրան չեն ազատի ազատազրկումից:
Մանրամասները՝ տեսանյութում:
Այս նյութը դիտել են - 7296 անգամ