Ծրագրի շահառու ճանաչված 5381 ընտանիքից 4175 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծվել է 2009-2013 թթ.՝ շուկայից բնակարանների (բնակելի տների) ձեռք բերման համար ֆինանսական աջակցության կամ ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրմամբ, ինչպես նաև Ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) հատկացմամբ (ավելի քան 60 մրդ դրամ)։
2014 թվականի տարեսկզբի դրությամբ դեռևս լուծման կարիք ուներ Ծրագրի շահառու ճանաչված 1206 ընտանիքի բնակարանային խնդիր։
2014 թվականին՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության առաջարկությամբ կատարվեց պետբյուջեի վերաբաշխում և ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ Շիրակի մարզպետարանին հատկացված 1.5 մլրդ դրամ գումարով Գյումրի քաղաքում ԲԳՎ է տրամադրվել (ԲԳՎ ծրագրի 1-ին փուլ) 223 ընտանիքների (207-ը ձեռք են բերել բնակարաններ (բնակելի տներ), մնացած 16 ընտանիքները սահմանված ժամկետում բնակարան ձեռք չեն բերել)։
2015 թվականին՝ ՀՀ կառավարության որոշմամբ` 190,475.0 հազ. դրամ գումարի շրջանակներում կարգավորվել է 43 ընտանիքի բնակապահովման հարց։
Մասնավորապես՝
-Գյումրի քաղաքում ԲԳՎ ծրագրի 1-ին փուլի իրականացման արդյունքներով տնտեսված 85,475.0 հազ. դրամ միջոցների հաշվին բնակարանի գնման վկայագիր է տրամադրվել 14 ընտանիքի, որոնցից 13-ը սահմանված ժամկետում ձեռք են բերել բնակարան (1-ը սահմանված ժամկետում բնակարան ձեռք չի բերել (վկայագիրը մարվել է))։
-ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 60,000.0 հազ. դրամ ֆինանսական միջոցների հաշվին Վանաձոր քաղաքում նախատեսվել է վկայագիր տրամադրել 14 ընտանիքի, որոնցից սակայն սահմանված կարգով դիմում են ներկայացրած 12 ընտանիքից 11-ը սահմանված ժամկետում ձեռք են բերել բնակարան (1-ը սահմանված ժամկետում բնակարան ձեռք չի բերել (վկայագիրը մարվել է))։
-ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 45,000.0 հազ. դրամ ֆինանսական միջոցների հաշվին ՀՀ Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման իրենց իրավունքը դատական կարգով վերականգնած և մեկ սենյակի շահառու ճանաչված 15 ընտանիքի տրամադրվել է ուղղակի ֆինանսական աջակցություն՝ յուրաքանչյուրին՝ 3.0 մլն.դրամի չափով։
ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված է 1,849,525.0 դրամ՝ ևս մոտ 287 ընտանիքի բնակարանային խնդիրների համար, որոնցից՝
-104 ընտանիքի համար Ախուրյան համայնքում կառուցվող 3 բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքների վերսկսման համար 798.000.0 հազ. դրամ (կարիքավոր 100 ընտանիք),
-Ախուրյան համայնքում 36 ընտանիքի ԲԳՎ-ի տրամադրման համար՝ մոտ 210.000.0 հազ. դրամ (19-ը արդեն իսկ ձեռք են բերել բնակարան),
-Սպիտակ քաղաքում մեկ սենյակի շահառու ճանաչված 50 ընտանիքի ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրման համար՝ 225.000.0 հազ. դրամ (25 ընտանիքի արդեն իսկ տրամադրվել է աջակցություն, ուրաքանչյուրին 4.5 մլն դրամ),
-Գյումրի քաղաքում 101 ընտանիքի ԲԳՎ-ի տրամադրման համար՝ մոտ 616.500.0 հազ. դրամ (59-ն արդեն իսկ ձեռք են բերել բնակարան),
-Ընդհանուր առմամբ 2014-2016 թթ. լուծվել և դեռևս կլուծվի ընդհանուրը 553 ընտանիքի բնակարանային խնդիր:
Մնացած 653 ընտանիքի (ք.Գյումրի (136), ՀՀ Շիրակի (169), Լոռու (318) և Արագածոտնի (30) մարզերի մոտ 100 գյուղական բնակավայրեր) բնակարանային խնդիրը նախատեսվում է լուծել 2016-2017 թվականների ընթացքում՝ ֆինանսական աջակցության տրամադրմամբ, այդ ուղղությամբ անհրաժեշտ մոտ 4.6 մլրդ. դրամ ֆինանսական միջոցների հատկացմամբ:
*Աշխատանքներ են տարվում ՀՀ համայնքների գլխավոր հատակագծերը հաստատելու ուղղությամբ: Մինչ այսօր մշակվել և հաստատվել են 43 քաղաքային և 52 գյուղական համայքների գլխավոր հատակագծեր:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի համաձայն միկրոռեգիոնալ մակարդակի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերն ըստ էության տարածքային հատակագծման նախագծեր են, համակցված համայնքների գլխավոր հատակագծերի նախագծերի հետ:
Ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի լիարժեք բազայի ձևավորմանը` դրանց մշակման և հաստատման գործառույթների պարզեցման, հստակեցման, բնակավայրերի անվտանգ և բնականոն զարգացումն ապահովող մեխանիզմների միջոցով:
Այս նյութը դիտել են - 6929 անգամ