Սասնա ծռեր խումբն է փոշմանե՞լ ու հետ կանգնել իր հայտարարած սկզբունքից, թե՞ անձամբ Ա. Խանդոյանն է սեպարատ որոշմամբ մասնակցում գյուղապետի ընտրություններին
2016-08-20 01:10:00

Խանդոյանի առաջադրումը կարևոր կողմեր է բացահայտում

Սասնա Ծռեր խմբի առանցքային անդամներից մեկը՝ Արայիկ Խանդոյանը պատրաստվում է մասնակցել Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի ընտրություններին: Սա թերևս անակնկալ էր ու ոչ ոք չէր սպասում, որ ընտրական գործընթացների միջոցով քաղաքական գործընթացներին մասնակցությունը մերժած Սասնա ծռերի ներկայացուցիչը կմասնակցի ընտրությունների:

Այս հանգամանքից, իհարկե, որոշ հարցեր են առաջացնում: Կարծում եմ, արդարացի հարցապնդում է այն, թե՝ Սասնա ծռեր խումբն է փոշմանե՞լ ու հետ կանգնել իր հայտարարած սկզբունքից, թե՞ անձամբ Ա. Խանդոյանն է սեպարատ որոշմամբ մասնակցում գյուղապետի ընտրություններին: Այս հարցի պատասխանը կարևոր է նաև քաղաքական գործընթացների ամբողջական բովանդակության բացահայտման առումով:

Բացի այդ, հարցը սկզբունքային է նաև այն պատճառով, որ Ա. Խանդոյանը խմբի առանցքային անդամ է ու, բնականաբար, չէր կարող հեռու գտնվել հիմնական սկզբունքների մշակման գործընթացից:

Մյուս կողմից այս իրողությունը մեկ այլ նրբերանգ է բացահայտում: Փաստորեն, կարելի է ենթադրել, որ Սասնա ծռերի հավակնությունները սահմանափակվում էին գյուղապետի պաշտոնով, կամ նրանց պատկերացրած փոփոխությունները կարելի է իրականացնել գյուղապետի լիազորություններ կիրառելով: Սա իրադարձությունների հետաքրքրական կողմերից է, որը պետք է ուշադրության սահմաններում պահել:

Այս պահին կարելի է ենթադրել, որ այդուհանդերձ, Սասնա ծռեր խմբի ներսում քաղաքական գործողությունների առնչությամբ հստակություն առայժմ չկա:

Վլադ Կարախանյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 3504 անգամ