Վերաքննիչ դատարանը կքննի «Միայնակ գայլ»-ի խափանման միջոցը գրավով փոխարինելու հարցը
2016-08-20 01:59:00

 Օգոստոսի 22-ին, ժամը 16.00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կքննվի «Սասնա ծռեր» խմբի գործով կալանավորված Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ)խափանման միջոցը գրավով փոխարինելու հարցը: 

Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Ղարագյոզյանը:

ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետով՝ պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից և 235-րդ հոդվածով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

Մարիամ Մելքումյան

shabat.am
Այս նյութը դիտել են - 2694 անգամ