Ո՞ւր ես արդարություն, թույլ տուր թքեմ քո ճակատին...2016-08-21 01:24:00
Սեպտեմբերի 1-ը մոտենում է, իր հետ բերելով բազմաթիվ խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում, իսկ լուծումը միայն «նորին գերազանցություն դրամն» է լուծում, բայց որտեղի՞ց դրամ շրջանի ժողովրդի ձեռքին: Ում ձեռքն էլ մի երկու կոպեկ է ընկնում, մի կտոր հացի հարց է լուծում և կոմունալ ծախսերն է փակում
Մեղք է մեր ՀԱՅ ժողովուրդը, որ հարկերին, վարկերին, «չունեմ-չկային» ևս մեկն է ավելանում` այն պարագայում, երբ դպրոցական հագուստի ու գրենական պիտույքների գները` միայն նայելուց, «ԿԾՈՒՄ» են կատաղած շան նման: Իմ թշվառ ժողովուրդ, ո՞նց ես տակից դուրս գալու...
Իսկ Չ՛կառավարության անդամները տժժում են աշխարհի լավագույն ծովափերին:
Իսկ Չ՛կառավարության անդամները տժժում են աշխարհի լավագույն ծովափերին: Հայաստանի ժողովրդից քերած գումարներն են մսխում օտար պետություններում, փոխարենը` Սևանը լացում է իր թշվառության և կեղտի մեջ կորած ափերի վրա:
Ո՞ւր ես արդարություն, թույլ տուր թքեմ քո ճակատին...
Ֆիալկա Հախինյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 5232 անգամ