2 միլիարդ գումար, 6 բնակարան, շքեղ առանձնատուն և մեքենաներ. ՊԵԿ ղեկավարի ունեցվածքը
2016-08-21 02:11:00


14089490_1625519191073159_1305242829_nPolitik.am-ը շարունակում է ներկայացնել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքը, որոնք նրանք կուտակել են իրենց պաշտոնավարման տարիներին: Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է ՊԵԿ ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:

Նա երկար տարիներ է ինչ զբաղեցնում է պետական պաշտոններ, իսկ մինչ  1996 թվականը` պետական պաշտոն ստանձնելը 1988 թվականին եղել է Կիրովականի մորթու ֆաբրիկայում որպես խառատի աշակերտ, ապա աշխատել Կիրովականի կարի արտադրական միավորման «Տաթևիկ» կոոպերատիվում: 1996 թվականին աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում,  որպես առաջին կարգի մասնագետ:

Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով  ներկայացրած հայտարարգրի  2015 թվականին, երբ նա դեռ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետն էր Հովհաննես Հովսեփյանի  կարողությունը կազմել է.

2 միլիոն ԱՄՆ դոլար փոխառության գումար

գնել է 2 նկար` 5000 դոլար ընդհանուր արժողությամբ

185  միլիոն դրամ դրամական միջոցներ և ավելի քան  1 միլիոն  855 հազար ԱՄՆ դոլար

նույն տարում նրա դրամական եկամուտները կազմել են ավելի քան 18 միլիոն դրամ և 690 հազար ԱՄՆ դոլար

դրամական եկամուտներ նա ստացել է` 150 000 ԱՄՆ դոլարով MERCEDES-BENZ S 500 մակնիշի մեքենայի վաճառքից և 100 000 ԱՄՆ դոլարով RANGE ROVER 5.0 մակնիշի մեքենայի վաճառքից: Նույն տարում նա 120 000 ԱՄՆ դոլարով գնել է RANGE ROVER 5.0 մակնիշի ավտոմեքենա:

2015 թվականի հայտարարգրի համապատասխան Հովհաննես Հովսեփյանը չի հայտարարգրել բնակարան կամ հողատարածք: Հողատարածք կամ բնակարան նա չի հայտարարգրել նաև 2011 թվականին:

2016 թվականի հայտարարգրող, երբ նա նորանշանակ ՊԵԿ ղեկավարն էր նրա կարողությունը, հատկապես բնակարանների և հողատարածքների մասով շեշտակի աճ են արձանագրել: Ըստ նոր հայտարարգրի Հովհաննես Հովսեփյանը հայտարարգրել է.

6 բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում

6 հողամաս և 1 ավտոտնակ

2016 թվականին նրա դրամական միջոցները կազմել են.

2 միլիոն ԱՄՆ դոլար դրամական փոխառություն

185 միլիոն ՀՀ դրամ և 1 միլիոն 855 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ:

Ի դեպ 2016 թվականին Հովհաննես Հովսեփյանը ստացել է ընդամնեը 1,781,734. դրամ աշխատավարձ:

Այս հայտարարագրերից դուրս է մնացել Հովհաննես Հովսեփյանի շքեղ առանձնատունը, որը նա կառուցել է Մոնումենտի բարձրունքում, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան հարևանությամբ:

Այսպիսով, եթե Հովհաննես Հովսեփյանի  միայն ֆինանսական կարողությունը վերածենք ՀՀ դրամի, քանի որ մենք ապրում են Հայաստանի Հանրապետությունում, ապա այն կկազմի 1 996 000 000 դրամ

politik.am

Այս նյութը դիտել են - 1521 անգամ