Իշխանությունների հասցեին սպառնալիքներ հոխորտացող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է դադարեցնել իր հաղթարշավը...
2015-12-22 22:30:00

Մարզային այցելություններ կատարող և Հայաստանի տարբեր անկյուններում արշավը:

Պայքարը պայքար, բայց կան ավելի կարևոր գործեր: Իսկ այդ կարևորագույն անելիքներից մեկը նրան թելադրում է առաջիկայում մեկնել ԱՄՆ, որտեղ ընտանիքի անդամների հետ կնշի Ամանորը: Ոչ մի քաղաքական նպատակ ու ծրագիր չի կարող խոչընդոտել Րաֆֆիի վաստակած հանգիստը: Հայաստանի հոգսերը մի բան են, տոնածառի տակ ուրախ ժամանց անցկացնելը՝ մեկ այլ բան: Հանուն այդ գեղեցիկ վայելքի հարկ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարի իր աշնանային քաղաքական հյուրախաղերի ավարտի մասին: Թող տոներն անցնեն, Սուրբ Ծնունդն անցնի, հին նոր տարին անցնի, այդ ժամանակ միայն «Ժառանգության» լիդերը կտեղեկացնի հետագա անելիքների մասին:

Ի դեպ, նրա օրինակը վարակիչ է եղել նաև սահմանադրական փոփոխությունների դեմ ձևավորված «Նոր Հայաստան» միավորման անդամների համար: Սրանք էլ իրենց հերթին են քննարկում պայքարը միառժամանակ դադարեցնելու և հունվարի երկրորդ կեսին նոր միայն այն վերսկսելու տարբերակը: Ու թեև բոլորի սրտում տագնապ կա, որ ընդմիջելու պարագայում այլևս չեն կարողանա մարդկանց հրապարակ բերել, բայց հաշվի առնելով փաստը, որ դրանից առաջ էլ հրապարակներն առանձնապես լեփլեցուն չէին, նրանք, այնուամենայնիվ, կնախընտրեն ուրախ Նոր Տարին:

 

shame.am

Այս նյութը դիտել են - 1711 անգամ