Կրեմլը խոստացել է պատասխանել ԱՄՆ պատժամիջոցներին
2015-12-23 09:48:00

Կրեմլը կարծում է, որ հակառուսական պատժամիջոցները երկարաձգելու որոշումը ոչ բարեկամական եւ ապակառուցողական քայլ է: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Սա Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական եւ տրամաբանությանը հակասող քաղաքականության շարունակությունն է: Դա շարունակությունն է այն գծի, որն ավերիչ ազդեցություն է ունենալու երկկողմ հարաբերությունների համար», — ասել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա նշել է, որ այդ քայլը պետք է վերլուծվի, եւ հետո պատասխան քայլեր են ձեռնարկելու: «Նման գործերում, ինչպես հայտնի է, գործում է փոխադարձության սկզբունքը»,- հավելել է Պեսկովը:

Այս նյութը դիտել են - 1521 անգամ