Ձեր հոր տնի՞ց եք բերել Գառնու տաճարը.ցերեկը տաճարի տարածք մուտք գործելը մի գին է, երեկոյան՝ այլ գին, ավելի թանկ2016-08-22 01:02:00
Հայաստանն այնպիսի ծանր վիճակի են հասցրել, որ ամենօր ամենուրեք հանդիպում ես այնպիսի տհաճ և ամոթալի երևույթների, որոնք ստիպում են ամեն ինչից հիասթափվել:
Ուրեմն, երկու օր առաջ երեկոյան ընկերներով որոշեցինք գնանք Գառնի՝ ինչի՞ չէ որ: Հենց այնպես՝ կտրվել քաղաքի աղմուկից, անցուդարձից, մանավանդ որ լսել էինք Գառնիի տաճարի գիշերային լուսավորության մասին: Լսել էինք, բայց ոչ ամեն ինչ:
Պարզվում է՝ տաճարի այցելուներից մուտքի մոտ փող են վերցնում՝ հենց այդ լուսավորության համար: Ցերեկը տաճարի տարածք մուտք գործելը մի գին է, երեկոյան՝ այլ գին, ավելի թանկ:
Հարցը փողը չի, բայց նման խայտառակություն պատկերացնել դժվար է: Հերիք չէ պատմական հուշարձանի տարածքում սրճարան էին հիմնել, հիմա էլ սա:
Ձեր հոր տնի՞ց եք բերել էտ Գառնու տաճարը, թե ի՞նչ եք արել, որ մի բան էլ փող եք վերցնում մարդկանցից: Մի երկու լուսարձակ են դրել գունավոր ու քնած տեղը սաղիս վրա փող են աշխատում էլի: Ընդ որում տաճարի շուրջը եղած դրսի լուսավորության լամպերն անջատված էին և տաճարից մի փոքր հեռու գնալը խիստ վտանգավոր էր: Էլ չեմ ասում, որ մինչև տաճար արահետն այնպիսի անմխիթար վիճակում է, որ դրանով քայլելն էլ ապահով չէ, իսկ, օրինակ մանկական սայլակը մինչև տաճար հասցնելը՝ փորձություն: Բա էլ ինչի՞ համար եք էտ փողը վերցնում:
Զայրանում եմ, բայց այլևս չեմ զարմանում: Մի քանի մարդ, մտածում են էս երկիրը իրանց հոր դուքյանն ա, ոնց կարում՝ փող են աշխատում սեփական ժողովրդի վրա: Ու քանի որ մտավոր ունակություններն էլ խիստ սահմանափակ են և փող աշխատելու ձևեր չգիտեն, դիմում են ամենապրիմիտիվ տարբերակին. Երևանում կարմիր գծեր են քաշել ու որոշել, որ մենք էտ գծերի համար փող պետք է տանք, Գառնիում էլ՝ չոր հատ լուսարձակ են դրել ու որոշել, որ մեր ազգային հարստությունը տեսնելու համար էլ վճարենք:
Երևանի քաղաքապետարանին էլ մի հրաշք բիզնես-միտք տամ. Կարող եք, օրինակ մեզանից փող վերցնել հեռուստաաշտարակի լուսավորության համար, մանավանդ որ քաղաքի բոլոր ծայրերից երևում է: Թուրքերից էլ կարաք փորձեք փող վերցնել, լավ եղանակին իրենց մոտիցել կերևա:
Իսկ հիմա մի փոքր լուրջ: Լավ, էտ անտեր տուրիզմ զարգացնելը հո մենակ վեհամբարձ հայտարարություններով չի: Լուրջ, էդքա՞ն տկար եք ու ապաշնորհ: Գնում ես Վրաստան ու հիանում ես...հիանում ես և ամաչում, որ երկրիդ իշխանությունները միայն իրենց դղյակներն են բարեկարգում ու իրենց համար հանգստյան տներ կառուցում մեր փողերով, մեզ էլ էշի տեղ դնում: Վրացիներն իրենց մշակույթը բրենդ դարձրեցին և վաճառում են, իսկ մե՞նք: Իսկ մենք գիշերային լուսավորության փող ենք մուծում: Գառնիի ճանապարհը տեսե՞լ եք, անցե՞լ եք դրանով: Լավ, սաղ հեչ, թասիբ չունե՞ք: Չգիտեմ, ինչ ասեմ...անձնագրիցս ամաչում եմ՝ այն իմաստով, որ մեղավոր եմ ինձ զգում, որ թույլ ենք տվել, որ սրանք մեր երկիրն էս օրը գցեն: Սա ազգային արժանապատվության հարց է, պետք է տեր կանգնենք մեր երկրին:
Հրանտ Ենոքյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 8122 անգամ