Նոր տենդենց է նկատվում սպեցիֆիկ «հայրենասերների շրջանում». - «Հող տվող չկա», «Ծոծրակը կտեսնեն՝ հողեր չեն տեսնի», «ո՞վ է այն խելագարը, որ հողեր կտա», «դատարկ պանիկա մի տարածեք», «դատարկ ու չեղած մտքեր մի արտահայտեք», «Շուշիում հավաքվել՝ ինչ-որ անիմաստ բաներ են անում» և այլն:
Հարգելինե՛ր, ոչ հող տվողն եք դուք, որ հայտարարում եք թե տվող չկա, ոչ էլ՝ բանակցողը, որ իմանաք թե ինչ են բանակցում: Դուք ընդհանրապես ոչինչ եք ձեր իշխանության համար, որովհետև ձեզ օգտագործում են՝ ինչպես ցանկանում են և ազատվում են, երբ ձեր գործը կատարել եք: Իսկ եթե այդքան վստահում եք բանակցողներին, ապա դա արդեն ձեր կողմնորոշման մասին բավական հստակ պատկերացում է ստեղծում:
Փաստ է, որ նոր պատերազմ է լինելու: Ու եթե դրան էլ չեք հավատում՝ ինչպես ապրիլից առաջ էր, ապա տեսնեմ՝ դրանից հետո՝ ինչ եք ասելու: Այդպիսի մարդկանց պատճառով է, որ ողջ մի հասարակությունն անրջում է, միմյանց հայհոյում և խոսում դիրքերի իբրև թե ամրությունից և մի քանի լայնածավալ փոսերի փորումից: Փոսով հաղթանակ չեն տանում և հողերի հանձնման դեմ չեն առնում:
Քաղաքական ղեկավարությունն է որոշողը, իսկ որոշումներն ընդունվում են փակ դռների հետևում՝ ձեզանից գաղտնի և դավադրաբար: Այդպիսի մարդիկ այդ դեպքում միայն անրջող մատռվակի դեր են տանում: