Ժողովուրդ». Պերմյակովը պատիժը կկրի ՌԴ-ում. Նրան «կփոխանակեն» հայ վարորդի հետ
2016-08-22 21:23:00

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կհրապարակվի 2015-ի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանելու մեջ մեղադրվող, Ռուսաստանի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավճիռը։ Ինչպես եւ սպասվում է՝ նա կդատապարտվի ցմահ ազատազրկման։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով սակայն, ռուս զինվորն իր պատիժը կրելու է ոչ թե Հայաստանում, այլ կուղարկվի ՌԴ՝ պատիժների կրման համար նախատեսված հաստատություն։ ՀՀ եւ ՌԴ իշխանությունները, շատ լավ գիտակցելով, որ Պերմյակովին Ռուսաստան տեղափոխելը Հայաստանում կարող է դժգոհության նոր ալիք բարձրացնել, քննարկում են զինվորին ՀՀ քաղաքացի, 2013 թ, հուլիսի 13-ի ՌԴ-ում դժբախտ պատահարի համար կալանավորված ավտոբուսի վարորդ Հրաչյա Հարությունյանի հետ «փոխանակելու» տարբերակը։

Այսինքն՝ երբ Պերմյակովին Ռուսաստան տեղափոխեն, անմիջապես կհայտարարվի նաեւ, որ Հարությունյանն էլ հանձնվելու է ՀՀ իրավապահներին»:

Այս նյութը դիտել են - 7978 անգամ