Մտորումներ սեպտեմբերի մեկից առաջ
2016-08-23 00:34:00

Բոլորս էլ հարգում ենք մանկավարժի աշխատանքը:

Իմ ընկերների մեջ կան մի քանիսը, որոնց նկատմամ ակնածանք ունեմ, որոնց հետ զրուցելիս, զգում ես, որ ի ծնե մանկավարժներ են :Աշխատում եմ նրանց նկատմամբ լինել առանձնակի հարգալից...

Սակայն, ցավոք, հակառակն էլ է լինում, երբ շփվում ես արդեն սոսկ դիպլոմավոր մանկավարժների հետ: 
Երբ նոր էի Ֆբ-ում, նրանցից մեկ-երկուսից հրաժարվեցի միայն իրենց գրառումների ու քոմենթների տարօրինակության, մանկավարժին ոչ հարիր արտահայտությունների պատճառով:

Ինքս ինձ հարց էի տալիս՝ այս վայ մանկավարժների աշակերտները չեն կարդո՞ւմ սրանց գրառումները, եթե կարդում են, սրանք ո՞նց են հաջորդ օրը դասարան մտնում ու պահանջում խելացի ու դաստիարակված լինել, հարգել ավագներին, լսել մեծերի խոսքը, հասարակության մեջ լինել բարեկիրթ ու հարգալից...Էլ չեմ ասում լուսանկարվելու ձևերի ու այդ լուսանկարները մեկնաբանելու մանկավարժին ոչ վայել արտահայտությունների մասին...
Գոնե մի կարգին տեսք էլ ունենա՛ն:
Ոչ այն է խնդաս, ոչ այն է լաց լինես:Ավելի շատ լաց պետք է լինել, որ նմանների ,,կրթած ու դաստիարակած,, երեխաները վաղը կյանք են մտնելու, դառնալու են հասարակության անդամ: Ո՞նց հասկանամ մանկավարժներից մեկի այս արտահայտությունը՝ երկար կարդալ չեմ սիրում, կարճ գրեք... Պատկերացնո՞ւմ եք : Սա առնվազը ծույլիկ աշակերտի արտահայտություն է, ուրիշ ոչինչ:

Պարզ չի՞, որ նման մանկավարժն աշակերտից ո՛չ գրագիտություն կպահանջի, ո՛չ էլ՝ գրքի ու ընթերցանության նկատմամբ հարգանք: Էլ չեմ ասում ավագ սերնդի նկատմամաբ արած բռի, անդաստիարակ արտահայտությունների մասին;Խորհուրդս է՝ հեռացնել ու գրողի ծոցն ուղարկել նման մանկավարժներին՝ չեն եղել մեր կյանքում, թող այսուհետ էլ չլինեն...
Մի կերպ կդիմանանք՝ առանց իրենց բռի գոյության..

Սպարտակ Ասոյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 3865 անգամ