Նալբանդյանը շարունակում Է միլիոնավոր դրամներ ծախսել բիզնես դասի ավիատոմսերի վրա..«Հայկական ժամանակ»
2016-08-23 23:15:00

«Ի հեճուկս մամուլի հրապարակումների և կառավարության հատկապես վերջին հանձնարարականների, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակում Է միլիոնավոր դրամներ ծախսել բիզնես դասի ավիատոմսերի վրա։

Երևան-Փարիզ-Մյունխեն-Մոսկվա-Երևան չվերթի տոմսի համար վճարվել Է 1 մլն 453 հազար դրամ։ Իսկ նույն օրվա նույն երթուղու մեկ այլ տոմսի համար՝ 964.000 դրամ։ Այդ օրվա փետրվարի 11-ի համար ԱԳՆ-ն գրեթե նույն երթուղու համար գնել Է 6 տոմս, որոնց համար վճարել Է 4 մլն 45 հազար դրամ։ Ավելին՝ Նալբանդյանի Երևան-Փարիզ-Ժնև-Լոնդոն– Երևան չվերթի բիզնես դասի 1 տոմսի համար վճարվել Է 3 մլն 579 հազար դրամ, մինչդեռ նույն չվերթի 1 Էկոնոմ դասի տոմսի համար 3 անգամ քիչ 1 մլն 198 հազար դրամ։ Մի օրինակ էլ Երևան-Մոսկվա-Փարիզ-Երևան բիզնես-տոմսի համար նա վճարել է 1 մլն 536 հազար դրամ, երբ նույն չվերթի 1 էկոնոմ դասի տոմսի համար վճարել է մոտ 637 հազար դրամ»,–գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

Այս նյութը դիտել են - 6349 անգամ