6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայի կենտրոնական հատվածում: Այն զգացվել է մի շարք քաղաքներում, բայց ամենաշատը տուժել է Ամատրիչե քաղաքը, որի «կեսն արդեն չկա»: Փլուզումների հետևանքով զոհերի թիվը հասնում է 14-ի, շատերը փլատակների տակ են:
Ամատրիչեի քաղաքապետ Ստեֆանո Պետրուչին ասել է, որ փլատակների տակից դեռ լսում է բնակիչների ձայները: |