Կեցցե՜ ապստամբության սրբազան իրավունքը. Վարուժան Ավետիսյանի նամակը «Վարդաշեն» ՔԿՀ-ից
2016-08-24 02:17:00

«Սասնա ծռեր» խմբի խոսնակ Վարուժան Ավետիսյանն օգոստոսի 23-ին նամակ է գրել Վարդաշեն ՔԿՀ-ից: Նամակում նշվում է.

«Մեր երկիրը զավթած ներքին թշնամին և նրա օտար տերերը հասկանում են, որ ս.թ. հուլիսի 17-ին «Սասնա ծռեր»-ի սկսած ապստամբությունը նորանոր ալիքներ է ունենալու:

Ուստի, նրանք հետևողականորեն ձգտում են ստեղծել ապստամբության սրբազան իրավունքը կասկածի տակ առնելու և նույնիսկ դատապարտելի համարելու և մերժելու տրամադրություններ:

Նրանք ձգտում են մեզ ներշնչել, թե ՛՛քարի մեջ արյուն կա՛՛ և վախեցնել, որ ՛՛եղածն էլ կկորցնեք՛՛:

Սակայն նրանց ջանքերը զուր են: «Սասնա ծռեր»  զինված ընդվզման կայծը վառել է ժողովրդի ոգու կրակը, և նա այլևս իր էպոսի մեջ է:

Ժողովուրդը գիտակցում է, որ մեր պարագայում ապստամբության իրավունքը ոչ միայն այս պահին ապրողների, այլև սերունդների ազատ և արժանապատիվ կյանքի, ազգային ապագայի, պետականության և Հայրենիքի իրավունքների երաշխիք է: Նա ոչ միայն հասկանում է, որ ՛՛քարի մեջ արյուն կա՛՛ և ՛՛եղածն էլ կկորցնեք՛՛ ասողներն իրականում ուզում են քարով ջարդել մեր գլուխը:

Կեցցե՜ ապստամբության սրբազան իրավունքը»:

armtimes.com

 
Այս նյութը դիտել են - 4311 անգամ