Առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են սպասվում Հայաստանի մի շարք համայնքներում: Բնական է` թեման օրեցօր ավելի է ակտիվանում: Այդ համայնքների շարքում է նաև Աշտարակը: Ժողովրդական լեզվով ասած Աշտարակում «ով ասես» թեկնածություն է դրել:
Առաջադրվել են գործող քաղաքապետ, անկուսակցական Արմեն Անտոնյանը, ՀՀԿ-ական թեկնածու Աշոտ Ղալաչյանը, բայց կուսակցությունը նրան չի առաջադրել՝ ինքնառաջադրված է, անհատ ձեռներեց, անկուսակցական Գևորգ Եդիգարյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Խարամ» ընկերության ֆինանսական գծով տնօրեն Արշալույս Մեջլումյանը, Արագածոտնի մարզպետարանի վիճակագրական վարչության աշխատակից Սերգեյ Մովսիսյանը (անկուսակցական), «Ավգոռ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն, անկուսակցական Թովմաս Շահվերդյանը, անկուսակցական Ռազմիկ Տերտերյանը, Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ, անկուսակցական Հարություն Օհանյանը:
Աշտարակցիները հումորով նշում են, որ այս անգամ «շունը տիրոջը չի ճանաչում»: Էլ նախկինում դատված, էլ ստիպտիզ աշխատացնող, էլ վարկերի տակ մնացած մարդ, որ փորձում է այս կերպ գործերը կարգի բերել. մի խոսքով մե հրաշալի իրավիճակ:
Փաստորեն նույնիսկ ՏԻՄ ընտրություններում արկածախնդրության պակաս չի լինում մեր իրականության մեջ: Համբերություն եմ մաղթում աշտարակցիներին: