Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը ոորոշում ընդունեց Անդրիաս Ղուկասյանին պահել կալանքի տակ: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանը չբավարարեց նաև գրավի միջնորդությունը:
Փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ դատավորը Անդրիաս Ղուկասյանից հետաքրքրվել է, թե արդյոք ազատ արձակվելուց հետո նա կրկին զբաղվելու է իր քաղաքական գործունեությամբ, որին վերջինս պատասխանել է՝ այո:
Դատավորը հարց էր տվել քաղաքական գործչին` Անդրիաս Ղուկասյանին, թե եթե վերջինս ազատ արձակվի, արդյո՞ք շարունակելու է իր ընդդիմադիր գործունեությունը: Անդրիաս Ղուկասյանը դատավորի հարցին տվել էր դրական պատասխան, որից հետո դատավորը հրապարակել էր դատարանի որոշումը, ըստ որի Ղուկասյանի միջնորդությունը չէր բավարարվել: Դատավորը հստակ ցույց էր տվել, որ քաղաքական գործչի դեմ հստակ քաղաքական պատվեր է իրականացվում:
Politik.am-ը այս անգամ կփորձի ներկայացնել դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի կարողությունը և նրա ընտանիքի անդամների հնարավորությունները որից հետո պարզ կլինի, թե սույն անձը ինչպես է կարողացել կուտակել իր կարողությունը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն դատավորի կարողությունը կազմում է.
21 միլիոն դրամ և 2000 դոլար, իսկ նրա կնոջ դրամական միջոցները կազմել է 210 հազար ԱՄՆ դոլար:
Սակայն դատավորիգլխավոր ձեռբերումը որդու մասնագիտական առաջխաղացումն է: Որդին՝ Համբարձում Մելիք-Սարգսյանը Սևանի կայազորի զինվորական դատախազից հասել է Արարատի մարզի դատախաղի պաշտոնին և դեռ առաջխաղացման տեղ ունի:
Որդու և նրա կնոջ դրամական միջոցները կազմում է ավելի քան 77 միլիոն դրամ:
Մեր աղբյուրներն ասում են, որ սա դատավորի և նրա ընտանիքի անդամների կարողության իրական պատկերը չէ, սակայն սա էլ բավական է հասկանալու համար, որ նրանք իրենց գործունեության ընթացքում ունեն եկամտի մեկ այլ աղբյուր, որը հանրության համար անհայտ է:
Այս նյութը դիտել են - 7280 անգամ