Մոսկվայի Բոլշոյ Նիկիտսկի փողոցում գտնվող «Սիթիբանկի» մասնաճյուղում 1961թ.-ին ծնված Արամ Պետրոսյանը պատանդառել է 4 մարդու եւ սպառնում է պայթեցնել բանկը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Մոսկվայի բնակիչ Արամ Պետրոսյանի կրծքին ենթադրյալ պայթուցիկ սարք է կախված: Հաղորդվում է, որ 4 պատանդներից 2-ին նա ազատ է արձակել:
Պետրոսյանը զբաղվել է բժշկական նշանակության ապրանքների արտադրությամբ, եւ վերջերս սնանկ է ճանաչվել է: Բանկը զավթած տղամարդու հետ բանակցություններ են ընթանում:
Պետրոսյանը բազմիցս դիմել է պետական ատյաններին գործարարներին աջակցություն ցուցաբերելու առաջարկով: Հաղորդվում է, որ, հավանաբար, նա պատասխան չստանալով, ուշադրության արժանանալու համար դիմել է ծայրահեղ քայլի` հարձակում գործելով բանկի վրա: Պետրոսյանի սոցցանցի էջում տեսաուղերձ է տեղադրված, որտեղ նա հանդես է գալիս ՌԴ իշխանություններին ուղղված որոշ առաջարկություններով:
Աղբյուր` ՏԱՍՍ
Թարգմ.` Էդուարդ Մխիթարյան
Այս նյութը դիտել են - 3626 անգամ