Մի կողմից կառավարությունն ու վարչապետը հանդես են գալիս բյուջեից սնվող պետական գերատեղչությունների ու այնտեղ աշխատողների թվաքանակի կրճատման մասին, մյուս կողմիցստեղծում նորանոր մարմիններ: Ահավասիկ դրանցից մեկը, որը ըստ էության արդարադատության երիտասարդ նախարար Արփինե Հովհաննսիյանի ու կառավարության ախատակազմի ղեկլավար Դավիթ Հարությունյանի համատեղ պրոյեկտն է, կստեղծվի կառավարության վաղվա նիստում:
Նորաստեղծ մարմինը կոչվում է «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ, որը գործելու է արդարադատության նախարարի անմիջական հովանավորությամբ և ղեկավարությամբ:
Համաձայն նախագծի հիմնավորման՝ հիմնադրամի հիմնական նպատակը օրենսդրական և իրավական ակտերի վերլուծությունն ու մասնավորապես դրանց համնապատասխանեցումն է նոր սահմանադրության պահանջներին: Հիմնադրամն իրավասու է իրականացնել վերապատրաստումներ՝ օրենսդրություն մշակելու կարողությունների զարգացման ոլորտում, մշակել իրավական ակտերի մեկնաբանություններ, կատարել իրավահամեմատական վերլուծություններ և ներկայացնել իրավական ակտերի փոփոխության առաջարկություններ, դրանց վերաբերյալ հրապարակել նյութեր և տեղեկանքներ, ինչպես նաև հիմնել ԶԼՄ-ներ: Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներ կարող են լինել` պետական բյուջեից դրամական մուտքերը.
ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները, օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվություններն, դրամաշնորհները, հիմնադրամի ստացած եկամուտները:
Այս մարմինը իրավասու է տրամադրել իրավաբանական խորհրդատվություն՝ պետական և մասնավոր ընկերություններին. «Oրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը հանդիսանալու է գործնական և գիտական հանրային հաստատություն, որն ապահովելու է իրավական ակտերի նախագծերի մշակումը, իրավաստեղծ գործունեության մեթոդական ղեկավարումը, իրականացնելու է օրենսդրության վերլուծություններ, համեմատական ուսումնասիրություններ իրավունքի ոլորտում, գիտական վերլուծություններ, ինչպես նաև կազմակերպելու է իրավական վերլուծություններ իրականացնելու և օրենսդրություն մշակելու ուսուցում,- նշվում է նախագծի հիմնավորման մեջ և ապա տրվում պարզաբանում.- ճյուղային նախարարությունները հաճախ, առանց խորը վերլուծության, մշակում են այնպիսի իրավական ակտեր, որոնք անհիմն ծավալուն են, գրված չեն միատեսակ ձևով և ոճով, հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին»:
«Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի խորհրդի նախագահը ի պաշտոնե արդարադատության նախարարն է: Խորհուրդն ունի 5 անդամ, որոնցից 2-ը նշանակվում են ՀՀ արդարադատության նախարարի կողմից՝ արդարադատության նախարարության աշխատակազմից: Խորհրդի երկու անդամին նշանակում է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, և մեկ անդամ նշանակվում է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմից՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից:
Այսինքն՝ այստեղ գլխավոր որոշիչ դերերը ազդեցության իմաստով վերապահված են Դավիթ Հարությունյանին և Արփինե Հովհաննիսյանին: Նրանք փաստորոն փորձում են իրենց ձեռքը վերցնել նոր սահմանադրությունը կյանքի կոչելու ծանր, բայց թերևս նաև եկամտաբեր գործը: Գաղտնիք չէ, որ նոր սահմանադրության կյանքի կոչման համար օտարերկրյա դրամաշնորհների ակնկալիք կա, և փաստորեն Հարությունյանն ու Հովհաննիսյանը գլխանց իրենցով են անում այդ դրամաշնորհները: Իսկ ամենաուշագրավը հիմնադրամի ստեղծման վերաբերյալ ֆինանսների նախարարության տված եզրակացությունն է:
<<Նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ չունենք, եթե այն չի հանգեցնի պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման պահանջի>>,- իր եզրակացությոն մեջ նշել է ֆիննախը: Այս բովանդակությամբ եզրակացությունն իրականում կատակի տպավորություն է դնում, որովհետև պարզից էլ պարզ է՝ պետական համակարգում ստեղծված կառույցը, որը պետության հաշվին ստանում է տարածք, գույք և աշխատակազմ, բյուջեից անպայման ստանալու է հատկացումներ: Ամեն դեպքում արդարադատության նախարարը այս եզրակացությունը, ինչպես նշվում է նախագծի ամփոփագրում, ընդունել է ի գիտություն:
Դավիթ Մանուկյան