ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն իրական բիզնես լեդի է: Նա ունի անսահման հարստություն և բազմաթիվ բիզնեսներ, որոնք հիմնականում վերաբերվում են հանքարդյունաբերությանը և թանկարժեք քարերին:
Հերմինե Նաղդալյանը միլիոնատեր է պաշտոնական տվյալների համաձայն: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրի համաձայն նրա դրամական միջոցները անցնում են մի քանի հարյուր միլիոն դրամի շեմը:
Պարզվում է, սակայն Հերմինե Նաղդալյանը միանգամից չէ, որ հարստություն է կուտակել:
Նաղդալյանին մոտ կանգնած մարդիկ ասում են, որ ժամանակին նա բիզնես գործունեություն է ծավալել Նաիրի Հունանյանի հետ:
Նրանք 90-ականներին օծանելիքներ են ներկրել և զբաղվել դրանց վաճառքով: Իհարկե այդ համագործակցությունը երկար չի տևել և տապալվել է իրենց բիզնես նախագիծը:
Հետո Նաղդալյանը իր նախկին գործընկերոջ ղեկավարած ահաբեկչական խմբի զինյալների կողմից վիրավորվել է ԱԺ-ում` 1999 թվականի հոկտեմբերի 27-ի հայտնի ահաբեկչական ակտի ժամանակ: