Հիլարի Քլինթոնը շատ հիվանդ է
2016-08-25 00:25:00

Հյուսիսային Վիրջինիա եւ Մերիլենդ նահանգներում ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի ընտրարշավի ղեկավար Ջոն Ջագերսը հայտնել է, որ դեմոկրատական թեկնածուն՝ Հիլարի Քլինթոնը, չի կարող զբաղեցնել նախագահի պաշտոնը, քանի որ տառապում է ծանր հիվանդությամբ:

Ըստ Ջագերսի, Հիլարի Քլինթոնը չի դիմանա նույնիսկ մեկ տարի՝ նախագահական ընտրություններից հետո: Որպես իր ասածի ապացույց, սկանդալային միլիարդատեր Դոնալդ Թրամփի ընտրարշավի ղեկավարը մատնացույց է արել ԱՄՆ նախկին պետքարտուղար եւ առաջին տիկին Հիլարի Քլինթոնի անսովոր տաք հագուստը:

«Ձեզնից շատե՞րն են տեսել, որ օգոստոս ամսին բրդե պիջակ հագնի մեկը: ԱՄՆ առաջին կին նախագահ դառնալ պատրաստվող կինը յուրաքանչյուր միջոցառման գնում է բրդյա պիջակով, դա ձեզ չի՞ հետաքրքրում:

Սա լուրջ բան է: Այս կինը շատ հիվանդ է, եւ նրանք փորձում են դա թաքցնել»,- մասնավորապես, ըստ Interfax-ի, ասել է Ջագերսը, նշելով, որ եթե Հիլարի Քլինթոնն ընտրվի, ապա ողջ իշխանությունը կանցնի դեմոկրատների հավանական փոխանախագահ Թիմ Քեյնի ձեռքը:

Այս նյութը դիտել են - 3003 անգամ