Սուտ լուր «Հրապարակ» լրատվականից2016-08-25 01:31:00
Մամիկոն Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր շրջանառության են դրել մի տեղեկատվություն, որը լկտի ստի ու հերյուրանքների շարան է` ուղղված Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի անվան շուրջ. թե իբր «առևանգել» են թեկնածության հայտ ներկայացնող քաղաքացու և տարել Աշտարակի ձոր...
Հարգելի լրատվականներ, ինչպես եք պատկերացնում, որ առևանգված մարդը գնա Աշտարակի ձոր ժամանակ անցկացնելու, կամ ուտեն-խմեն ու վերջում առևանգված զգան իրենց...
Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը արդեն մի քանի օր է ինչ գտնվում է Արցախում և մասնակցում է երկրապահական ամենամյա ուխտագնացությանը:
Ճշտե՛ք տեղեկություններն առաջին դեմքերով՝ նոր նյութեր գրեք, այլապես գրչակությամբ եք զբաղվում և պատվերների ու այլ ծառայությունների բյուրոյի եք նմանվում...

Այս նյութը դիտել են - 1322 անգամ