Ատոմ Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նաիրիտ գործարանի հանգուցալուծան հարցը երկարում է: Անկախ այն հանգամանքից, թե դա կլինի գործարանի տարածքի կոնսերվացման կամ նոր ներդրումների ներգրավվման ձևով, պետք է իր լուծումը ստանա:
Ընդհանուր առմամբ, Նաիրիտի վերագործարքման համար մոտավոր տվյալներով 300-350 մլն դոլար է անհրաժեշտ:
Վերջին շրջանում լուրեր շրջանառվեցին, որ սլովակ գործարարներ են հետաքրքրված Նաիրիտով, նույնիսկ դիմել են էներգետիկայի նախարարությանը, սակայն սելը տեղից չի շարժվել:
Նախարարությունից նշում են, որ լուրջ ծրագիր չի ներկայացվել, իսկ Աշոտ Գրիգորյան անունով ինչ որ կիսագործարար, ով ավելի շատ փորձում է քաղաքականությամբ զբաղվել, սակայն առայժմ չի ստացվում, պնդում է, որ հետաքրքրվածություն կա:
Միանգամից ասեմ. հակված չեմ կարծելու, որ կան լուրջ ներդրողներ, բայց պետությունը չի համաձայնվում, որովհետև դա որևէ հիմնավորում չի կարա ունենա, իսկ միգուցե «հետաքրքրություն» ներկայացողներն այլ նպատակներ ե՞ն հետապնդում:
Իհարկե դա շարքային նաիրիտցուն քիչ է հետաքրքրում, նրան աշխատանք ունենալն է հետաքրքիր, «մութ պատմությունների» բացահայտումը: Ու սա այն հանգամանքն է, որ Նաիրիտի թեման տարբեր շրջափուլերում տարբեր համատեքստերում շահարկվում է, իսկ արդյունքը մնում է զրոյական: