Ժամեր առաջ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Ամերիկյան համալսարանի վրա տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով զոհվել է 12, վիրավորվել՝ 44 մարդ, հաղորդում է Reuters գործակալությունը։
Տեղի ոստիկանության տվյալներով՝ զոհվածներից 7-ը ուսանողներ են, 3-ը՝ ոստիկաններ և 2-ը՝ անվտանգության աշխատակիցներ։ Տուժածների մեծ մասը ևս համալսարանի ուսանողներն են։ Հարձակումից միայն 10 ժամ անց ոստիկանությանը հաջողվել է ոչնչացնել ահաբեկիչներին։
Առայժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։ Նշենք, որ վերջին ամիսներին այդ երկրում իրավիճակը կտրուկ վատթարացել է։
Ծայրահեղական «Թալիբան» շարժումը սկսել է այժմ մեծ գրոհներ իրականացնել խոշոր քաղաքների վրա։
Բացի այդ, մեծացել է «Իսլամական պետության» ազդեցությունը։