Ռուզան Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ԴԱՏԱՐԱՆԸ ՎՃՌԵՑ
Պարտավորեցնե՛լ «Հրապարակ» օրաթերթին և Սյուզան Սիմոնյանին հերքել «Հրապարակ» օրաթերթի 21.05.2015 թ. N91 (1669) թողարկման մեջ՝ թերթի 5-րդ էջում, և www.hraparak.am կայքում «Հանրությունն ուզում է իմանալ» խորագրով հոդվածում Ռուզաննա Խաչատրյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորող (զրպարտող) տեղեկությունները և www.hraparak.am կայքից հեռացնել «Հանրությունն ուզում է իմանալ» խորագրով հոդվածը:
Սույն թվականի օգոստոսի 24-ին «Հրապարակ» օրաթերթը հերքում տպագրեց՝ փաստելով, որ «Հանրությունն ուզում է իմանալ» խորագրով հոդվածում նշված տեղեկությունները՝ Ռուզաննա Խաչատրյանի վերաբերյալ, չեն համապատասխանում իրականությանը:
Այս նյութը դիտել են - 5766 անգամ